Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների գործով դահլիճում ծիծաղողների նկատմամբ դատավորը սպառնում է սանկցիա կիրառել

Մայիս 31,2014 14:03

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ ստեղծվեց այն ժամանակ, երբ մանկաբույժներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվող փորձագետի ասածներին հետեւում էր ծիծաղը:

Ըստ դատավոր Լեւոն Ավետիսյանի՝ անկարգապահ սովորաբար լինում են կանայք՝ «այդ թվում նաև դահլիճում ներկա գտնվողները»: Սա սպառնաց, որ սանկցիա կկիրառի տեղի անհարկի ռեպլիկներ և քմծիծաղ տվողների նկատմամբ, ու երբ երկու տարեկան երեխային կորցրած Գեորգի Միսակյանը շուռ եկավ դեպի դահլիճը՝ հարցնելով, թե բուժկենտրոնում մարդ մնացե՞լ է ու դուրս եկավ դատական նիստերի դահլիճից, դատավորը, չիմանալով, որ Գեորգիի կինն է նստած դահլիճում, կողմերին հորդորեց զսպվածություն դրսևորել, սակայն մահացած երեխայի մայրն ասաց՝ ոչինչ, թող ծիծաղեն ու ձեռքը տարավ դեպի աչքերը:Dat
Մինչ այդ դատախազ Դավիթ Կարապետյանն իր հայտարարությունն արեց, որ «զվարճանքի են եկել մահացի գործով», ինչին հետևեց բժշկուհի Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի «տաքարյուն խոսքը՝ ուղղված դատախազին». «Երեխաների ծնողների աչքին թոզ փչելու համար հերոսի կեցվածքով ապօրինությունն եք ուզում պաշտպանել»:

Դատարանում շարունակվում է փորձագետ Գագիկ Հարությունյանին հարցաքննությունը:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աննա says:

    Որպես ներկա բժիշկներից մեկը, ինձ ահավոր զայրացնում է անհատական ու կողմնակալ մեկնաբանությունները, մենք բժիշկներս զվարճանքի չէինք եկել, այլ այդ փորձագետը իր «պրոֆեսիոնալիզմով» տրագիկոմեդիայի վերածեց ողջ դատավարությունը: Զայրույթից ու զարմանքից բխած պատասխանը որակավորվեց որպես «զվարճանքի են եկել մահացի գործով»: Փորձագետի պատասխանները թյուրիմածության ու շփոթմունքի մեջ գցում նախ և առաջ ծնողներին (համաձայն փորձագետի երեղան ծնված օրվանից հիվանդ է եղել):

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031