Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման 2014 թվականի ծրագրում ևս ընդգրկվեցին շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում և մաքրվում են շենքերի ճակատային հատվածները: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ երանգները: 2014թ-ի ծրագրում ընդհանուր առմամբ ներառվել է 32 շենք Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն