Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Գեւորգյան. «3 ոստիկաններն էլ հանցագործություն են արել» (Տեսանյութ)

Մայիս 31,2014 12:44

Հատուկ քննչական ծառայությունում այս պահին պետք է առերեսում կատարվի լրագրող Անի Գևորգյանի եւ Կենտրոնի ոստիկանապետի միջեւ:
Այս պահին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ). այսօր պետք է առերեսում կատարվի Կենտրոնի ոստիկանության պետ Արտակ Պողոսյանի եւ ոստիկան Վարդան Գեւորգյանի միջեւ: Մինչ ՀՔծ-ի շենք մտնելը, Aravot.am-ի հետ զրույցում Անի Գեւորգյանն ասաց, որ հույս չունի, որ ոստիկանները ճիշտ ցուցմունք կտան:

Արտակ Պողոսյանն, ըստ Անի Գեւորգյանի, փետրվարի 12-ին ոստիկանության բաժանմունքում հարվածել է լրագրողի դեմքին եւ վերցրել հեռախոսը, իսկ ոստիկան Վարդան Գեւորգյանը նույն օրը քաշքշել է լրագրողին եւ փորձել նրա տեսախցիկը վերցնել. «Այս մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր կան»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ժամանակ: Ապա Անի Գեւորգյանին ոստիկանության բաժին են տարել, որտեղ երեք ոստիկաններ որոշակի, ըստ լրագրողի, ապօրինի գործողություններ են կատարել նրա նկատմամբ. վերցրել են տեսախցիկն ու հիշողության քարտը հանել ու առանց քարտի վերադարձրել տեսախցիկը: Այս ոստիկանները նախորդ՝ մայիսի 29-ի առերեսման ժամանակ, ինչպես վստահեցրեց Անին, սուտ ցուցմունք են տվել. «Նրանք այն ոստիկաններն էին, որոնք ականատես էին եղել փետրվարի 12-ին իմ նկատմամբ տեղի ունեցած, ըստ էության բոլոր ապօրինություններին: Երեք ոստիկաններն էլ, ըստ էության, հանցագործություն արեցին այդ օրը, քանի որ զգուշացված լինելով՝ սխալ եւ սուտ ցուցմունքներ տալու հետ կապված պատասխանատվության մասին, այնուամենայնիվ, նրանք սուտ ցուցմունքներ տվեցին: Ըստ նրանց ցուցմունքների կենտրոնի ոստիկանության պետ Արտակ Պողոսյանն ընդհանրապես չի մտել այն սենյակ, որում ես գտնվել եմ, հետեւապես որեւէ մեկն իմ նկատմամբ որեւէ բռնություն չի գործել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Նախորդ առերեսումը տեւել է մոտ 4 ժամ, ենթադրվում է, այսօր եւս այն ժամեր կտեւի, եթե առերեսման գան ՀՔԾ հրավիրված 2 ոստիկանները:
Մանրամասներն՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031