Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածին – Աշտարակ հատվածում բախվել են մեքենաներ

Մայիս 31,2014 11:30

ԱԻՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 30-ին, ժամը 23.50-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ – Էջմիածին հատվածում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել միջպետական Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին – Աշտարակ հատվածում` «Դվին» ռեստորանի մոտակայքում. կան տուժածներ: Բախվել են «Մերսեդես» մակնիշի 20 VV 777 և «Օպել» մակնիշի 23 ԼՍ 563 պետհամարանիշերի ավտոմեքենաները և հայտնվել հարակից դաշտում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1984 թ. ծնված Ա. Մ.ն և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1979 թ. ծնված Փ. Ս.-ն, 1988 թ. ծնված Ա. Կ.-ն
ու 1974 թ. ծնված Է. Ա.-ն տեղափոխվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ Է. Ա.-ն մահացել է, իսկ Ա. Մ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031