Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրում ԼՂ հարցին վերաբերող միակ պարբերությունը (ոչ պաշտոնական թարգմանություն). 1in.am

Մայիս 31,2014 12:12

«Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ է Եվրամիության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրում Լեռնային Ղարաբաղին վերաբերող միակ պարբերությունը, որը մեջբերում ենք թարգմանաբար: Նշենք, որ Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը մինչև այժմ պաշտոնապես հրապարակված չէ:

«Ճանաչելով Հայաստանի հավատարմության կարևորությունը ԼՂ հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման գործում և անհրաժեշտությունը դրան հասնել որքան հնարավոր է արագ՝ բանակցությունների այն շրջանակում, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Ճանաչելով նաև անհրաժեշտությունը՝ հասնել այս կարգավորմանը հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությունում և Հելսինկյան եզրափակիչ ակտում, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ինքնորոշման ու ժողովուրդների հավասար իրավունքների սկզբունքին, ինչպես որ դա ընդունված է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության շրջանակներում՝ 2008-ի նախարարների կոմիտեի ժողովից ի վեր: Նաև նշելով ԵՄ հավատարմությունը՝ աջակցելու այս կարգավորման գործընթացին»,- նշված է Ասոցացման համաձայնագրում:
Հիշեցնենք, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը բանակցվել և վերջնականապես համաձայնեցվել էր 2013-ի ամռանը:

Ակնկալվում էր, որ այն կնախաստորագրվի անցած տարվա նոյեմբերին՝ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ, սակայն 2013-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն (ՄՄ) ու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մտադրության մասին, որից հետո Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը ձախողվեց:

Այսպիսով, ակնհայտ է, որ Ասոցացման համաձայնագրում չկա Հայաստանի սահմանների վերաբերյալ որևէ հիշատակում, ինչպես նաև որևէ դրույթ, որը կվերաբերեր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային անցակետ հիմնելուն: Սա նշանակում է, որ Արցախում արտադրված ցանկացած արտադրանք կարող էր անցնել Հայաստանի ստանդարտներն ու ընթացակարգերը և արտահանվել ԵՄ երկրներ, եթե դրա վրա բացակայում էր «Պատրաստված է ԼՂՀ-ում» պիտակը:

Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031