Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյան. «Ուրեմն կա՞ չէ ծիրան, որ ցոգոլ են վաճառում»

Մայիս 31,2014 11:21

«Արդյոք գյուղատնտեսությունն այս տարեվերջին, հաշվի առնելով կարկտահարությունն ու ցրտահարությունը, աճ կարձանագրի»,- խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ այս հարցը ՀՀ գյուղնախարար Սերգո կարապետյանի տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: «Կարկուտը ամեն տարի եղել է և լինելու է, բայց այն չի կարող ամբողջ հանրապետության առումով վնասել, քանի որ լինում է տեղային: Ամեն տարի 200-300 համայնքներ կարկուտից տուժում են և դա մեր համար սովորական երևույթ է»,- պատգամավորին արձագանքեց նախարարը: Անդրադառնալով կոնկրետ ծիրանի բերքին էլ, ասաց, որ եթե անցած տարի ունեցել ենք 88 հազար տոննա բերք, ապա այս տարի սպասվում է 8-10 հազար տոննա ծիրանի բերք:
«Հիմա ամբողջ շուկան ողողված է ծիրանի ցոգոլով, ուրեմն կա չէ՞ ծիրան, որ ցոգոլ են վաճառում: Այնպես որ ծիրանի բերք էլ ենք ունենալու ու արտահանելու էլ ենք»,-ի հեճուկս հասարակության հոռետեսական տրամադրությունների` արտահայտվեց Սերգո Կարապետյանը:

Ի դեպ, նա նկատեց նաեւ, որ միայն ծիրանով չի որոշվում գյուղատնտեսության աճը եւ հավելեց, որ այս տարի 16-17 հազար հեկտար լրացուցիչ ցանքեր են ունենալու, իսկ տարեվերջին, գյուղատնտեսության ոլորտում անպայման աճ է լինելու, վստահեցրեց նախարարը: Տաճատ Վարդապետյանը պնդեց, որ նախարարն իր կանխատեսումներն ու հավաստիացումները թվերով ամրագրի: «Դուք ուզում եք անպայման թիվ հնչեցնեմ…. աշխատելու ենք անցած տարվա ցուցանիշը պահպանենք»,- միայն ասաց գյուղնախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031