Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ դռան շունն է Ադրբեջանը». «Հայոց աշխարհ»

Մայիս 31,2014 11:13

Ինչպես հայտնի է, Աստանայում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, Հայաստանի նախագահի ելույթից բավական անց (այլ ոչ թե՝ նախքան ՀՀ ղեկավարի ելույթը, ինչպես թյուրիմացաբար կամ գուցե միտումնավոր նշել էին առանձին մեկնաբաններ), ձայն է վերցրել Ղազախստանի ղեկավար Նազարբաեւը:

Նա մասնավորապես հղում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակին, մեջբերել է դրանից հատված առ այն, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցի նույն պայմաններով, ինչ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, այսինքն՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Մի խոսքով, ըստ Նազարբաեւի ու Ալիեւի, Հայաստանը ԵՏՄ-ին պետք է անդամակցի առանց ԼՂՀ-ի, իսկ Հայաստանի ու Արցախի միջեւ էլ մաքսակետ պիտի լինի ու նման բաներ։
Այստեղ ամբողջ հարցաշար է ծագում:

Նախ՝ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման ու այդ շրջանակում ընթացող ինտեգրման պրոցեսում ընդհանրապես ո՞ւմ դռան շունն է Ադրբեջանը՝ Իլհամ Ալիեւով հանդերձ: Ի՞նչ կապ ունի այստեղ Ադրբեջանն առհասարակ: Նա, ի՞նչ է, ԵՏՄ անդա՞մ է: Ոչ: ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճա՞կ ունի: Էլի՝ ո՛չ:
Մյուս կողմից, Ադրբեջանը Ղազախստանի սերտ գործընկերներից մեկն է, ի վերջո, երկուսն էլ թյուրքալեզու երկրներ են: Եվ Նուրսուլթան Նազարբաեւը, թերեւս ինչ-ինչ շահերից, հաշվարկներից ու գործընկերային պարտավորություններից ելնելով, ներկայացրել է «իր ընկերոջ» ու Հայաստանի թշնամու խնդրանքը կամ ցանկությունը:

Այնինչ իրականում կարելի է գրեթե չկասկածել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում Արցախի հետ կապված որեւէ լուրջ խնդիր կամ խոչընդոտ չկա կամ առնվազն դա քննարկված եւ բովանդակային առումով համաձայնեցված հարց է: Եթե լիներ նման պրոբլեմ, ապա Նազարբաեւը ստիպված չէր լինի մեջբերել Իլհամ Ալիեւի նամակը, այլ ուղղակիորեն կմատնանշեր նման հարցի կամ բարդության առկայությունը: Առանց անկապ «միջնորդագրերի»:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031