Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպարտամենտը մեկնաբանել է հայերի հասցեին հնչեցրած Ալիևի սպառնալիքները. Contact

Մայիս 31,2014 10:45

Ագրեսիվ հռետորաբանությունը վնասում է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են խափանել կարգավորման գործընթացը, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեյն Պսակին՝ խոսելով հայերի հասցեին հնչեցրած վերջին սպառնալիքների մասին: Փոխանցում է «Կոնտակտ»-ը:

Պետդեպում ճեպազրույցի ժամանակ Պսակիին հարց էր ուղղվել, թե ինչպես է նա գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Հայաստանին մութ ապագա է սպասվում, եթե զորքը դուրս չբերի Ղարաբաղից և եթե չձերբազատվի Հայաստանում գործող արյունարբու, կոռումպացված իշխանություններից:

Պսակին պատասխանել է, որ այդպիսի արտահայտությունները խաթարում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը և հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները հորդորում են զերծ մնալ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքներից և գործել համանախագահող երկրների ղեկավարների 2009-2013թթ. հայտարարություններին համաձայն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031