Հայտնի է՝ բանավեճում հաղթելու լավագույն ձեւը դրանից խուսափելն է: Անձամբ ես փորձում եմ հետեւել այդ խորհրդին: Իհարկե, կան հակառակ խառնվածքի մարդիկ: Հին ժամանակներում նրանց անվանում էին «փայլուն պոլեմիստներ»: Դա մի ունակություն է, որը պետք է մարդու մեջ լինի, եւ որն, իհարկե, կարելի է զարգացնել: Արեւմտյան քոլեջներում կան հատուկ դասընթացներ եւ ակումբներ, որտեղ պատանիներն իրար հետ մրցում են ճարտասանության մեջ, եւ հաղթողները ստանում են մրցանակներ:
Պատմում են, որ Արշակ Սադոյանը «Պապլավոկ» կամ «Սկվազնյակ» էր բերում իր ընկերներին եւ պահանջում էր՝ արի որեւէ բանի մասին վիճենք: Կարեւոր չէ, թե ինչի մասին՝ պետք էր մարզել ուղեղը եւ խոսքը՝ «ծնկի բերելով» եւ «ջախջախելով» ընդդիմախոսիդ, որպեսզի կողքիններն ասեն՝ «ապրես, ախպեր, 10-ով 0 արիր»: Ահա թե որտեղ էր հղկվում ապագա Երրորդ հանրապետության քաղաքական միտքը:
Ես, կրկնեմ, այդ ամենի երկրպագուն չեմ, որովհետեւ կասկածում եմ, որ Հայաստանում՝ համենայնդեպս, վեճերի արդյունքում ծնվում է ճշմարտությունը: Մեզանում ծնվում է թշնամանքը, կամ, լավագույն դեպքում, նորմալ հարաբերությունները դառնում են չափազանց սառը: Վերցնենք թեկուզ Միկոյանի արձանի խնդիրը. արձանի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բանավեճից, ի՞նչ է, ճշմարտությո՞ւն ծնվեց: Ոչ, դա պարզապես եւս մի առիթ դարձավ հայերի, նույնիսկ Միկոյանի թոռների մեջ թշնամանք սերմանելու: Զարմանում եմ Երեւանի ավագանու վրա, որն այդպիսի ժամանակավրեպ որոշում էր ընդունել:
Կամ վերցնենք Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) մասին վեճը: Վեճի արդյունքում որեւէ «մաքսավոր» դարձա՞վ «ԵՄ»-ական կամ հակառակը: Կամ՝ ինչպիսի՞ ճշմարտություն ծնվեց: Որ մեր հասարակության մի մասը «կայսերապաշտ ստրուկ» է, իսկ մյուսը՝ եվրո, մեղմ ասած, միասեռակա՞ն: Մեզ պե՞տք է այդպիսի «ճշմարտություն»: Ոչ՝ ասացիր քո կարծիքը, մի կողմ քաշվիր, մանավանդ, որ այս հարցում մեր փոխարեն, ցավոք, ամեն ինչ որոշված է:
Չէ, ես կողմնակից եմ բոլոր բանավեճերը հնարավորինս կասեցնելուն: Երբ «Առավոտի» կայքում ընթերցողները չափն անցնում են, մենք նրանց մեկնաբանությունները չենք դնում: Ճիշտ է, նրանք երբեմն տրտնջում են՝ բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը, բայց ավելի լավ է՝ այդպես վարվել, քան կրքեր բորբոքել: Երբ Ֆեյսբուքում չափից դուրս մտասեւեռված կուսակցականը սկսում է բացատրել ինձ, թե որքան վատ մարդ եմ ես եւ ինչպես եմ ես կատարում իր կուսակցության «դուշմանների» պատվերը, ես այդ կուսակցականին պարզապես արգելափակում եմ: Միեւնույն է՝ նման բանավեճից ոչ մի բան չի ստացվի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն չեմ; Խնդիրը ոչ թե վեճն է, այլ Հայստանում վեճի քաղաքակիրթ ձևերի բացակայությունը; Չեմ կարծում, թե դուք դեմ եք ԱՅՍ մեր վեճին; Այլապես անհասկանալի կլիներ մեկնաբանությունների հնարավորության առկայությունը; Բայց դե հասկանում եմ. սա հարցը բարձրացնելու /ողջունո’ւմ եմ/ լրագնողի ձևերից է;
Մեր մեջ վե՞ճ կա:
Վեճի իմաստային առումով` այո, չէ՟ որ ես չհամաձայնեցի; Բայց ըստ էության` ոչ, քանի որ հասկանում եմ հարցադրման նպատակը;
Դա բավականին հայտնի ճշմարտություն է, որ
1. երկու կողմերի վեճից կողմերից ոչ մեկը չի շահում, շահում են երրորդ կողմերը։
2. վիճելով հնարավոր չէ դիմացինին ստիպել փոխել կարծիքը, կարելի է միայն կոշտացնել դիմադրությունը։
Է, հետո?… Իսկ ով ասաց, որ վեճի նպատակը դիմացինի կարծիքի փոփոխության հասնելն է?
Բոլորովին էլ դա չէ, վեճի նպատակը՝ երրորդ կողմին տվյալ հարցը տարբեր տեսանկյունով դիտելու հնարավորություն առաջարկելն է, որրպեսզի նա ինքը որոշի՝ ում արգումետներն են ավելի համոզիչ և ընտրություն կատարի։ Վեճից ծնվում է ճշմարտություն՝ վեճին չմաանակցող երրորդ դիտորդի համար։ Վիճող կողմերը վեճից չեն շահում՝ շահում է վեճին չմասնակցողը։ Ւսկ չմասնակցողը մնացյալ հասարակությունն է, իր ընտրաթերթիկով։ (Իհարկե՝ եթե չեք հասկանում ընտրությունը ինչ է, չեք էլ հասկանա վեճը ինչի համար է ..)))..)։
Իհարկե ձեր փոխարեն ամեն ինչ որոշված է… Գիտեք ինչու? Որովհետև օրվա իշխանությունների հետ երբեք չեք վիճել։ (փնփնթոցները, լացերը «անարդար իշխանություններից»՝ վեճ չէ), Հասարակությանը այլ տեսակետ ցույց չեք տվել։ Ընտրելու իրավունքը չեք պաշտպանել։ Որովհետև կողմնակից եք բոլոր բանավեճերը հնարավորինս կասեցնելուն …
Միանշանակ համաձայն եմ պ. Արսենի մեկնաբանությանը: Օրինակ, այս վեճերից հետո կողմնորոշմեցի Միկոյանի արձանի վերաբերյալ եվ համարում եմ, որ հարկավոր է սկսել Բյուզանդիայի կամ Եթովպիայի հայազգի կայսրերից կամ, գուցե, Լորիս-Մելիքովի արփանից.
Պարզապես կան մարդիկ,որոնք իրենց տեսակետներն են արտահայտում նյութի վերաբերյալ (դա նորմալ երևույթ է) և կան ոմանք,որոնք չունենալով սեփական գաղափարներ,պարզապես սիրում եմ քննադատել գրված մեկնաբանությունները:Դա նման է մարդկանց, որոնք գնդակին դիպուկ հարվածել չգիտեն,բայցբայց ցանկանում են բոլորին սովորեցնել ֆուտբոլ խաղալ:
Պարոն Աբրահամյան՝ ես կառաջարկեի, (եթե դա տեխնիկապես հնարավոր է ձեր սայթում) որպիսի մեկնաբանությունների ներքեվում լիներ՝ ասենք (+) և (-),որոնց օգնությամբ ընթերցողները, իրենց դիրքորոշումը կհայտնեն,տվյալ մեկնաբանության վերաբերյալ:Հավանական է դրանից հետո,որոշ մարդկանց չափից շատ բարձր ինքնագնահատականը կիջներ: 😀
+/- նշանը կամ հավանել/չհավանել լավ միտք է:
Վեճ կա`թշնամություն է,
Վեճ կա `բարեկամության ճանապարհ,
Վեճ կա` իմացություն է,
Վեճ կա`տխմարության բանաձև,
Վեճ կա` լույսի ճանապարհ,
Վեճ կա խավարի մերան,
Վեճ կա ծիածան է կապում,
Վեճ կա ռազմական…օ, ջան…
+/- … 😀 😀
ինչ է ստեղ ել եք ստատուս ուզում ??? – հիմա էլ առավոտային ստատուս 🙂
փորձեք ստանալ իրական ստատուս, – հասարակական ստատուս, ապրեք այնպիսի կյանքով, որ ձեր ՌԵԱԼ տեղը ունենք ռեալ կյանքում, այլ ոչ թե վիրտուալ անդեմ “աշխարհում”
Խորհուրդ եմ տալիս, հետևես քո խորհրդին, և աշխատես քո ռեալ տեղը ունենաս ռեալ կյանքում, այլ, ոչ թե վիրտուալ, անդեմ աշխարհում։
Իսկ Դուք գիտե՞ք, թե ստատուս ինչ է նշանակում և ինչո՞վ է տարբերվում մեկնաբանությունից կամ ի՞նչ կապ ունի +/-ի հետ:
Նա, ով ընդունում է (տիրապետում է) երկխոսության կանոնները՝ կխուսափի բանավեճից:
Բանականության, գիտակցության բնական (ֆիզիկական) զարգացման մակարդակի, մի խոսքով Է-ի (ն) խնդիր է:
Թշնամանքն ու ամենաթողությունն են գլուխ բարձրացրել, պ Աբրահամյան, դրա համար էլ վեճը արդյունք չի տալիս: Մենք մոռացել ենք առողջ բանավիճել,հիմա ում հասցեին ինչ ուզում ասում են, ծաղրանքը դարձել է ամենաընդունելի ձևը, «քաղաքացիական հասարակությունը» սխալ է ընկալվել, դրա համար էլ ոստիկանի հասցեին գոռում են «անասուն», Նախագահի, Կաթողիկոսի հասցեին ամենատգեղ, գռեհիկ բառեր են ասում,,,,,,,,,, Արդյունքն էլ լինում է այն, որ արագաչափերը կոտրում են: Հիմա ես առաջարկում եմ– գլխավոր դևիզ ընդունենք «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»-ը ու փորձենք այդկերպ դաստիարակել նոր սերնդին: Ամենաթողությունը շատ վտանգավոր է բոլոր բնագավառներում, սկսած ընտանիքից,դպրոցից, վերջացրած Պետությունով
Արամ, ֆեյսբուքում ձեր կողմից արգելափակված օգտատերը հրաշալի գրող է, այլ ոչ թե միասևեռված կուսակցական. Կարծում եմ նրա փաստարկները բավականին հիմնավորված էին ու տեղավորվում էին քաղաքավարության սահմաններում. Ընդհակառակը, “գրական պրիոմների” վերաբերյալ ձեր հեգնանքը մի քիչ անսպասելի էր ու կոպիտ. Այլ հարց է, որ դուք սիրում եք հեգնել ու քննադատել բոլորին և խիստ վիրավորվում եք, երբ ձեր գրածներում մարդիկ թերություններ կամ անճշտություններ են նկատում. Ինչպես ասում են, take it easy.
Հարգանքներս
Ֆեյսբուքի իմ էջը իմ անձնական տարածքն է, եւ ես եմ ընտրում ում հետ շփվեմ:Այստեղ գրեք, ինչ ուզում եք, իհաիկե, կանոնների մեջ տեղավորվելով: Այդ թվում, որ ես ուրիշի կարծիքի նկատմամբ, պարզվում է, անհանդուրժող եմ: Այստեղ մոդերացիան ես չեմ անում:
Ուզածդ ինչ է?
Թվում է Դուք հակառակը պիտի պնդեիք:
Իսկական պրոֆեսիոնալ, քաղաքական մեկնաբանի կողմից գրված հոդված է: Ինձ շատ է դուր գալիս նաև Առավոտ օրաթերթի նկարահանող խմբերի աշխատանքը:Պրոֆեսիոբալը ամեն ինչում պրոֆեսիոնալ է:
Ում հետ համեմատած?
Ւմիայլուց սխալ ես օգտագործել պրոֆեսիոնալ բառը (կամ ճիշտ ես օգտագործել՝ նայած ինչ էիր ուզում ասել)։ Ինչ որ գործի պրոֆեսիոնալ լինելը ցույց է տալիս ընդհամենը այն գործը, որով փող ես աշխատում, տվյալ գործում քո մասնագիտական որակների մասին բան չի նշանակում։ (Որպես օրինակ՝ ասենք, կան պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, և սիրողական բռնցքամարտիկներ, դա չի նշանակում որ պրոֆեսիոնալները ավելի լավն են, ընդհամենը նշանակում է, որ նրանք բռցքամարտով փող են աշխատում)։
Երևի սխալ եմ օգտագործել,քանի որ չգիտեմ թե Առավոտ օրաթերթի նկարահանող խումբը ինչպես է գումար վաստակում:Նման աշխատանքի դիմաց,ես դժվար թե վարձատրեի:Նկատի ունեմ,ոչ թե վատ են աշխատում,այլ ես այդքան գումար չունեմ,որ վարձատրեմ:
Իսկ Դուք, Արսեն, Ի միջի այլոց բառակապի մեջ,5 սխալ եք արել,որից միայն երկուսն են տեխնիկական:Ես ինքս,հայերենի մեծ մասնագետ չեմ,բայց համաձայնվեք,որ 5 սխալը, դա շատ է:ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃճ
Տեխնիկական սխալները հնարավոր են, ուղղագրական՝ նույնպես..))).. Բայց այս տեքով շփման հիմնական թերությունը՝ խոսքի ինտոնացիայի փոխանցման անհնարինությունն է։ Օրինակ, հենց այտեղ՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ իմ գրածից մարդիկ վիրավորվել են, բայց եթե նույն բանը ասեի դեմ առ դեմ համապատասխան ինտոնացիայով, ոչ քե կվիրավորվեին այլ կժպտային։
Գրելուց, (քանի որ՝ դու մտածում ես համապատասխան խոսքի ինտոնացիայով), քեզ թվում է, թե հենց նույն ձևով էլ պետք է հասկանան։ Բայց ինչի հիման վրա? Կարդալուց մարդը, իր առաջ չոր տեքս է տեսնում, և դրան ավելացնում է իր ենթադրած ինտոնացիան։
Երևի ինչ-որ ձևեր կան գրավոր խոսքը այնպես կառոււցելու, որ ասածի ինտոնացիան կարևոր չլինի… որոնց ես չեմ տիրապետում..))..
Ենթատեքստը հասկանալու համար ինտոնացիան կարևոր է,սակայն մարդուն ճանաչելն` էլ ավելի:Վեճի արդյունքում ոչինչ էլ չի ծնվում կամ վեճը սեր չէ,որի արդյունքում հանճար ծնվի;վեճը հիմարների զբաղմունք է;վեճի ընթացում ճշմարտություն է ծնվում;վիճում են երկուսը,շահում է երրորդը;վեճը հուսահատության նշան է;վիճել թե չվիճել?;վիճել վիճելու համար;վեճում հաղթում է պառտվողը;վեճում հաղթող չկա;վեճում բոլորն են հաղթում;վեճում հաղթում է առաջինը հարվածողը,և այսպես կարելի է հազար ու մի բան գրել,ես այս ամենը համարում եմ դատարկախոսություն:
Երևի ճիշտ չեմ հասկացել «վեճ» բառը..))).. Եթե խոսքը լեզվակռվի, «ատչյոտ պահանջելու», «աբառոտկի» և «տակ» չմնալու մասին է ապա մարդու համար, որ այդ աշխահով չի ապրում, այդ ամեն ինչը ժամանակի և ներվերի անիմաաստ ծախս է։
Իսկ եթե հասարակական նշանակութան կոնֆլիկտի մասին է, (օրինակ՝ Միկոյանի արձան, կամ ասենք գործադուլներ, սոցիալական, քաղաքական պահանջներ…) դրանցից խուսափելը բերում է այն արդյունքի ինչ տեսնում ես քո շրջապատում (եթե Հայաստանում ես ապրում)։
Հետո մի օր (հիմնականում սեպտեմբերի 3-ի մոտերը..)))..), պարզվում է, որ քո փոխարեն արդեն ամեն ինչ որոշված է…
Ազնվորեն երբեք իմ կյանքը Սերժ Սարգսյանի որոշումների հետ չեմ կապել,իսկ ինձ Միկոյանը ոչ մի վատ բան չի արել, եթե արած լիներ, նույնպես դեմ չէի լինի նրա արձանի կանգնեցմանը,քանզի շատ լավ առիթ կլիներ գիշերները թեթևանալ նրա արձանի տակ:Ես գարեջուև շատ եմ սիրում:
….прошу прощения на не скромность…..почти 15 лет назад я сказал…(а сейчас просто повторюсь)..”Истина в споре не рождается…истина рождается в обсуждениях….” Спросите, почему??? Отвечу: вспомните басню Крылова “Лебедь, щука, рак”…
… я так думаю….
Եթե վիճողներից թեկուզ մեկի մոտ թերարժեքության բարդույթ է ի հայտ գալիս վեճի պահին, գլխավոր է դառնում ոչ թե վեճի խնդիրը, այլ ինքնահաստատումը այդ մեկի համար։ Այդ դեպքում վեճն անիմաստ է դառնում։ Նման բարդույթով տառապում են միայն ՝լուսանցքայինները՝։ Իսկ բարդույթով չտառապողների համար վեճը թե խորհրդակցելը միշտ խնդրի լուծման ճանապարհ է ցույց տալիս։
Վեճի իսկական բնութագիրը սա է « ամեն մեկն իր էշն է քշում աշխատելով ներկայացնել իր էշին որպես ձի ».
Այսինքն չկա լսող բայց կա շատ խոսող.
Ողղակի քեֆս բերում է Արամ Աբրահամյանի մտահղացումը՝ կայքում համախմբել մի խումբ մարդկանց և տարբեր թեմաների շուրջ զբաղեցնել:Ով ինչ ուզում ասում է, ով ինչ չի կարողանում ասել՝ էլի՛ ասում է:Այս խմբի համար անհասանելի թեմաներ չկան:Բոլորը տեղյակ են, բոլորն ասելիք ունեն:Ինձ թվում է, որ այս խմբի մեջ կան նաև մարդիկ, ովքեր նաև գիտեն աշխարհի վերջին օրը: