Որոշվել է ֆուտբոլի Գերմանիայի սուպերգավաթի հանդիպման անցկացման օրը, որում պատվավոր մրցանակի համար պայքարելու են երկրի չեմպիոն ու գավաթակիր Մյունխենի «Բավարիան» եւ փոխչեմպիոն ու գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան»:
Խաղը կկայանա օգոստոսի 13-ին՝ «Բորուսիայի» տնային մարզադաշտում (լուսանկարում): Սովորաբար, Գերմանիայի սուպերգավաթի հանդիպումն անցկացվում է հուլիսի վերջերին: Բայց այս անգամ այն ավելի ուշ ժամանակ է տեղափոխվել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության պատճառով:
Անցած տարի նույնպես սուպերգավաթը վիճարկել էին այս երկու թիմերը: Այն ժամանակ հաջողությունն ուղեկցել էր «Բորուսիային», որը հաղթել էր 4:2 հաշվով:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.05.2014