Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիշտիանու Ռոնալդուն չգիտի, թե որքան փող ունի

Մայիս 30,2014 23:38

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չի հետեւում իր բանկային հաշիվներին եւ չգիտի, թե իր քարտում որքան գումար կա: Նա չի ձգտում հարստության, սակայն դրա փոխարեն ուզում է անջնջելի հետք թողնել ֆուտբոլի պատմությունում:

ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստը, որ «Ռեալում» շաբաթական ստանում է մոտ կես միլիոն դոլար, իր առջեւ հնարավորին չափ շատ վաստակելու նպատակ չի դնում, չնայած, մեծացել է աղքատ ընտանիքում:

Forbes-ի փորձագետների հաշվարկով միայն 2013 թվականին Ռոնալդուն իր կարողությունն ավելացրել է $ 73 միլիոնով: «Ես գաղափար անգամ չունեմ, թե որքան փող ունեմ: Սկզբում, այո, ինձ ու ընտանիքիս փող պետք էր, քանի որ մեծացել եմ ծայրահեղ աղքատության մեջ եւ Ծննդյան տոներին նույնիսկ նվեր չեմ ստացել: Իսկ հետո դադարեցրել եմ հետեւել իմ բանկային հաշվի համարին» – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Globall Look Press-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031