Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոմիությունը պատրաստ է ընդունել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային. Շտեֆան Ֆյուլեն. Die Welt

Մայիս 30,2014 23:06

Եվրասիական տնտեսական միության ստեղծման հետ կապված Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ կողմ է, որպեսզի Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան երկարաժամկետ հեռանկարով ընդունվեն Եվրոմիություն:

Գերմանական «Դի Վելթ» պարբերականին մայիսի 30-ին տված հարցազրույցում, Ֆյուլեն ասել է, որ եվրոինտեգրման հեռանկարը լավագույն դրդապատճառն է, որ Արևելյան Եվրոպայում բարեփոխումներ կատարվի:

Չեխ դիվանագետը նշել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը երկկողմ համագործակցության վերջնական նպատակը չէ:
Ավելի վաղ Ֆյուլեն հայտնել էր, որ ԵՄ-ը պատրաստ է հունիսի 27-ին միության երկրների ղեկավարների և կառավարությունների գագաթնաժողովին Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման պայմանագրի տնտեսական մասը:

Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031