Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց Ռուսաստանի 2013/2014 թթ. գավաթակիր «Ռոստովին» ՈՒԵՖԱ-ի լիցենզիա չտալու որոշումը: Ռոստովցիների փոխարեն եվրոգավաթների խաղարկությունում հանդես կգա Մոսկվայի «Սպարտակը»: Հետեւաբար, Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին եկող մրցաշրջանում կտեսնենք Եվրոպայի լիգայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armenpress-ի