Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այլ բան չէր կարող անել»

Մայիս 30,2014 22:51

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված Պարույր Հայրիկյանի մեղադրանքները, թե նրա կողմից ստորություն էր ՄԱԿ-ում գրանցվելիս չխոսել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը բացարձակ կապ չուներ ճանաչման հետ , որովհետեւ այն շրջանում, որ նախագահում էր, գործընթացի սկիզբն էր ու այդ շրջանում հնարավոր չի եղել որեւէ բան անել: Միջազգային հանրությունը պատրաստ չէր նոր սահմանները ճանաչելու, եւ, ի վերջո, Հայաստանը դեռ չի ճանաչում ԼՂՀ անկախությունն ու միացումը Հայաստանին, հետեւաբար Լեւոն Տեր-Պետրոսյան այդ առումով այլ բան չէր կարող անել»,- վստահեցնում է տիկին Սարգսյանը:

Նրա խոսքով, այլ խնդիր է, թե 1998 թվականից ի վեր ինչ գործընթացներ ծավալվեցին եւ այսօրվա նախագահը ինչ կշիռ ունի Եվրասիական միության անդամ պետությունների ղեկավարների մոտ. «Հայաստանը դերակատար չի, որովհետեւ ունենք մի նախագահ, որի կարծիքը հաշվի չի առնվում, որի կշիռը չի բավարարում, որ նրա հետ հաշվի նստեն: Նա լրջագույն քաղաքական, աշխարհաքաղաքական կռախի առջեւ է կանգնած: Ադրբեջանական գործոնի ազդեցությունը Եվրասիական միության կազմավորման մեջ բավականին մեծ է, այն դեպքում, երբ Ադրբեջանը դեռ հավակնություններ էլ չի ներկայացնում այդ միությանը միանալու համար:

Ինձ նվաստացած եմ զգում, որ Հայաստանը ներկայացնող նախագահը կարող էր հիմարագույն վիճակում հայտնվել եւ նրան տեղյակ չեն էլ պահել այն փաստաթղթի մասին, որը Աստանայում պետք է ընթերցվեր: Փաստորեն, Եվրասիական միության առնվազն երկու երկիր շահագրգիռ են, որ Հայաստանը իր գծված սահմաններով մտնի միություն, իսկ Ղարաբաղի հարցը մնում է օդից կախված»:

Տիկին Սարգսյանը նկատեց, որ Աստանայում Սերժ Սարգսյանին հնարավորություն չտրվեց նույնիսկ արձագանքել միությանն անդամակցելու նախապայմանին. «Լավ արեցին, որովհետեւ նա, կարծես թե, արձագանքելու պատրաստ էլ չէր: Սերժ Սարգսյանը բացարձակ միջազգային կշիռ չունի, նույնիսկ գործընկեր երկրների նախագահների մոտ հարգանք չի վայելում, հակառակ դեպքում նրան այդ հիմար վիճակում չէին դնի»:

Տիկին Սարգսյանի կարծիքով միություն մտնելու հարցում Սերժ Սարգսյանը պետք է այո կամ ոչի իրավունք չունենա եւ պետք է հաշվի նստի քաղաքական ուժերի հետ. «Սա երկարաժամկետ լուծում է լինելու եւ չեմ կարծում, որ ի նպաստ Հայաստանի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Սահմանները մենակ Ղարաբաղը չի…. բա Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Ազատամուտը…Արծվաշենն էլ դե մոռացել ու մոռացել ենք….Ղարաբաղով ընդամենը մեր թուլությունն ու վախկոտությունն ենք փորձում թաքցնել..մենք մեզնից ենք վախեցած, մեր իսկ ստվերից…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031