Լրահոս
Օրվա լրահոսը

«Նազարբաևը թող մտածի, որ բնակչության 50 տոկոսից ավելին ռուսներ են…». Արամ Զ. Սարգսյան. 1in.am

Մայիս 30,2014 22:33

RealPolitik հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

– Երեկ Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական միության հիմնադիր նիստը, որի ժամանակ Ղազախստանի նախագահն անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ Հայաստանը կարող է միանալ այդ միությանը, և հիմնադիր անդամներից ոչ ոք առարկություն չունի, սակայն պիտի միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց Ղարաբաղի: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից, ի՞նչ է սպասվում Հայաստանից, որը պարտավորվել է 15 օրվա ընթացքում ստեղծված իրավիճակի համար ինչ-որ լուծում գտնել:

– Իսկ արժե՞ դուրս գալ այս վիճակից: Ընդհանրապես իմ մոտեցումները հասարակությանը հայտնի են. ես դեմ եմ թե՛ Եվրասիական միությանը, թե՛ Մաքսային միությանը: Ես կողմնակից էի Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, և գտնում եմ, որ Նազարբաևը շատ մեծ լավություն է արել: Սա շատ լավ առիթ է ընդհանրապես հետ կանգնելու այդ խայտառակ, որևէ տեղ չտանող համաձայնագիրը ստորագրելուց:

Ովքե՞ր են այնտեղ ներկայացված: Նազարբաև` մարդ, ով ցանկանում է իր հանցագործ փեսային իրենից հետո իշխանություն թողնել, որը ցմահ է: Լուկաշենկո` որն իր երկիրը վերածել է սովետական մեծ կոլխոզի, ռուսական  էժան գազով և նավթով երկիր է ուզում պահել և մտածում է, որ այդպես կլինի հավերժ, և երբ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ոտքը սեղմում է, փորձում է ոչ հավասարակշիռ քայլերով ամեն ինչ իր տեղը գցել: Ռուսաստանի նախագահ Պուտին` որի մասին պատկերացումներն այս վերջին շրջանում կարելի է գնահատել ոչ ադեկվատ` կոնկրետ իր գործունեության առումով: Եվ սրանք բոլորն էլ իշխանությունը ցմահ պահելու, իրենց իրավահաջորդներ ապահովելու խնդիր են լուծում: Այսպիսի՞ Հայաստան ենք մենք ուզում: Այստե՞ղ է, որ մենք ուզում ենք գնալ: Կամ` ի՞նչ է տալու այդ Մաքսային միությունը մեզ:

Այնտեղ նույնիսկ Ադրբեջանը բարեկամ ունի` Նազարբաևն Ադրբեջանի շահերը պաշտպանեց: Ադրբեջանի նախագահը, արտգործնախարարը այնքան էին աշխատել, որ Նազարբաևը մամուլի խոսնակի կարգավիճակով, այն էլ` այդ տարիքի մարդը, վերցրեց և թուղթ կարդաց Ադրբեջանի համար:

Իսկ ո՞վ պետք է պաշտպաներ Հայաստանի շահերը: Ո՞վ է Հայաստանի բարեկամը, եղբայրը, ում նամակներ էին գրում, խնդրում էին, որ Ղարաբաղը ներառի Ռուսաստանի կազմում, բայց բարեկամը, ընկերը ինչո՞ւ Հայաստանին չփորձեց օժանդակել, մանավանդ որ` Եվրասիական միություն ասածը Ռուսաստանն է, այն մնացածը կցորդ են: Այդ նույն Նազարբաևը թող մտածի, որ բնակչության 50 տոկոսից ավելին ռուսներ են, և այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, հաջորդն իր մոտ է տեղի ունենալու, իր փեսան էլ չի դառնալու: Պուտինի փեսան կարող է դառնալ, բայց իր փեսան` դժվար թե: Նույն կերպ նաև Բելառուսի դեպքում:

Եվ վերջապես այստեղ խնդիր կա` 900 անուն ապրանք Եվրասիական միության շրջանակներում թանկանալու է: Այդ մնացած թանկացած ապրանքի պարագայում Հայաստանի որևէ իշխանություն չի դիմանա: Իշխանություն ասելով` ես նկատի չունեմ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին: Ուղղակի չի դիմանա, չի կարող այստեղ ասել այս վարչապետն էր մեղավոր, չկարողացավ ցուցանիշներ ապահովել, փոխում եմ, ուրիշին դնեմ: Հետևաբար` սա բոլոր առումներով գործընթացներին չմասնակցելու շատ լավ հնարավորություն է:

 

Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Հետաքրքիր է, իսկ Պոռոշենկոյից Նույն Նազարբաեվը նամակ չի ստացել՞…գուցե Սերժն էլ դա կարդա՞

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031