Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական միության Հայաստանի գործընկերներն ապագայում էլ չեն ճանաչի Ղարաբաղը. Արկադի Դուբնով

Մայիս 30,2014 22:21

Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի գործընկերները ապագայում էլ չեն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, կարծում է «Էխո Մոսկվի» միջազգայնագետ-լրագրող Արկադի Դուբնովը՝ անդրադառնալով Նազարաբևի Սերժ Սարգսյանին արած առաջարկին, ըստ որի, Հայաստանը պետք է Եվրասիական միություն մտնի առանց Լեռնային Ղարաբաղի:

«Սենսացիա Աստանայում. Հայաստանը կորցնու՞մ է Ղարաբաղը» հոդվածում Դուբնովը գրում է, որ Դժվար է ասել ,թե ինչ արձագանք կստանա Նազարաբևի Սարգսյանին ներկայացրած «վերջնագիրը», սակայն մեծ ցնցումներ չեն լինի, քանի որ դեռ մեկ տարի առաջ Հայաստանը պատրաստվում էր Եվրոպայի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը, բայց ստիպված հայտնեց Մաքսային միությանը միանալու մասին, իսկ Ուկրաինայի դեպքերից հետո դեպի Եվրոպա մանևրելու ոչ մի հնարավորություն չի մնացել Երևանին:

«Հայաստանի համար առաջնահերթ են մնում ռազմական և էներգետիկ անվտանգությունները, որոնց գլխավոր, գուցեև միակ, երաշխավորը Ռուսաստանն է», – գրում է նա, – «Ու դժվար թե կասկածներ առաջացնի այն, որ Մաքսային միությանը, ապա նաև Եվրասիական միությանը ինտեգրվելու Երևանի շտապողականությունը հենց Ռուսաստանն է թելադրում»:

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Բարձրագույն եվրասիական տնտեսական նիստի ժամանակ Նազարբաևը հայտնել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցած սահմաններով, այսինքն` Միավորված ազգերի կազմակերպության ճանաչած սահմաններով, ինչը նշանակում է՝ առանց Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031