Լրահոս
Օրվա լրահոսը

Թլպատումը երկու անգամ փրկել է հայ ռեփերի կյանքը. Christianitytoday.com

Մայիս 30,2014 22:02

Ամերիկացի, հոր կողմից հայազգի ռեփեր Ռուսլան Կարաօգլանովը, որի կյանքը երկու անգամ մահից փրկվել է թլպատման շնորհիվ, այժմ իր երգերի միջոցով կրոնական ազատություն է քարոզում, գրում է «Քրիսթիանիթի թըդեյ»-ը:

1980-ականներին փոքրիկ Ռուսլանին թլպատել են Բաքվի մի փոքրիկ կլինիկայում, որպեսզի ազատեն կյանքին սպառնացող ինֆեկցիայից: Սակայն այդ ժամանակ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ հինգ տարի անց թլպատված լինելը կրկին փրկելու է նրա կյանքը:

1990 թվականի հունվարին, որը պատմության մեջ է մտել «սև հունվար» անունով, զինված մարդիկ ներխուժեցին Բաքվի այն բնակարանը, որտեղ ապրում էին Կարաօգլանովները: Նրանք հայ տղամարդկանց էին որոնում՝ սպանելու:

Ռուսլանի հայազգի հայրը և հորեղբայրներն ապահովության համար արդեն փախել էին Մոսկվա: Մոտ 5 տարեկան Ռուսլանը մնացել էր ազգությամբ ռուս մոր՝ Մարինայի և տատի, պապի հետ: Զինված անձիք ավտոմատներն ուղղեցին տղայի վրա:

Մայրն արագ իջեցրեց նրա տաբատն ու ցույց տվեց առնանդամը.
«Մենք հայեր չենք: Տեսեք՝ տղաս թլպատված է»,- ասել էր մայրը: Հավատացին, հանգիստ թողեցին:

1990-ականների վերջերին ընտանիքը վերամիավորվեց Մոսկվայում, ապա տեղափոխվեցին ԱՄՆ՝ Սան Դիեգո:

Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031