«Առավոտը» «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրեն Վազգեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե այս մեկ տարվա ընթացքում որքա՞ն գումարի ներդրում են արել: Մեր այն դիտարկմանը, թե քաղաքացին բացի կարմիր գծանշումներից, դեղին ստենդից ավտոկայանատեղիներում ուրիշ ոչինչ չի նկատում, մինչդեռ ընկերությունը խոսում է միլիարդի հասնող ներդրումներից, պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ կարմիր գծանշված ավտոկայանատեղիներն արդեն ամբողջությամբ կահավորված են: Նրա տվյալներով, արդեն 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում են արել:
Նյութի մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում, որը
Aravot.am-ի կայքում կլինի մի քանի օրից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև