Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Ղարաբաղը զոհաբերվում է քայլ առ քայլ»

Մայիս 30,2014 21:14

Մայիսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանը, թե Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը, Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Այս հայտարարության համատեքստում Aravot.am-ի հարցին՝ ՀՀ-ն հնարավո՞ր է ետ կանգնի ստորագրելուց, մայիսի 30-ին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Մի մոռացեք, որ Ղազախստանը թուրքալեզու երկրների ակտիվ միավորման երկիր է: Նա պարտավոր է իր գործընկերոջ՝ Ադրբեջանի շահերը պաշտպանել: Դա մեզ համար ակնկալելի էր, դա նորմալ է, դրա մեջ ոչ մի վնաս Հայաստանին չեմ տեսնում: Ու չեմ կարծում, որ Ղարաբաղը դրանից ինչ-որ բան կտուժի: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կզոհաբերի Ղարաբաղը հանուն որևէ միության»:

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Հայաստանը կստորագրի այդ պայմանագիրը մի որևէ կիսատ-պռատ, կռտած տարբերակով: Միգուցե Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չշոշափվի, քանի որ Հայաստանը Եվրասիական միության լիարժեք անդամի կարգավիճակով այնտեղ չի մտնի: Այսինքն՝ ըստ էության ՀՀ-ն որևէ օգուտ չի քաղի Եվրասիական միության անդամ լինելուց, սակայն Եվրասիական միությունը իր հիմնական խնդիրը կկատարի, ՀՀ-ին հեռու կպահի եվրոպական ասոցացման որևէ ֆորմատից»: Դառնալով Ղարաբաղի հետ կապված պայմանին՝ պարոն Ենոքյանը նկատեց. «Դա գոնե այս փուլում չի իրականացվի: Սակայն դա կնշանակի, որ ՀՀ-ն չի դառնա անդամ այդ կազմակերպության: Առաջինն այն էր, որ Ղարաբաղի հետ կապված նման գործողություն արդեն իսկ ակնկալելի էր սեպտեմբերի երեքից սկսած և կարծում եմ՝ Նազարբաևի հայտարարությունն իմ ու ձեզ համար էր, Սերժ Սարգսյանի համար չէր, նրա համար պարզ էր, որ նման զարգացում է գնալու, պարզապես դա առաջին անգամ բացահայտվեց»:
ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանին անցակետերի տեղադրման վտանգ այս պահին պարոն Ենոքյանը չի տեսնում, «քանի որ համաձայնագիրն ամբողջական չի ստորագրվի, կստորագրվի դրա ինչ-որ մի ադապտացված տարբերակ»: Մեր հստակեցմանը՝ արդյոք առանց Ղարաբաղի պայմանով ստորագրել նշանակում է զոհաբերել Ղարաբաղը, թե՞ այդ մոտեցումը չափազանցեցված է, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Ղարաբաղը զոհաբերվում է քայլ առ քայլ, Ղարաբաղի հետ կապված ներկա բանակցություններում մեր՝ Ղարաբաղի հետ կապված լծակների զգալի կորուստը, նշանակում է զոհաբերում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես այդպես էլ չհասկացա,թե ի՞նչու ՀՀ-ն de jure չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը,որից հետո 2 երկրները de jure պայմանագրով կդառնան 1 միավոր/երկիր:

  2. david says:

    Սերժիկը հայ է տառ առ տառ,
    Հայ որձը հանճար` վայ, վայ, վայ,
    Խոսում է հայիզմը`հա, հա, հա,
    Երգում է ագռավը`տ ղա, տ ղա, ղա, ղա, ղա…
    Ինչ լավն է էս դարի սիմֆոնիան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031