Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը` Նազարբաևին. «Թեթևի մեջ» հնչած ձևակերպումներ էին». Ա1+

Մայիս 30,2014 20:05

Մայիսի 29-ին Աստանայում ստեղծվեց Եվրասիական միությունը, որի ստեղծման գագաթաժողովի ընթացքում էլ Ղազախստանի նախագահի կողմից հնչեցվեց Իլհամ Ալիևի նամակի մասին, որով նա պահանջում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցում ամրագրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների հանգամանքը: Այսինքն՝ Ալիևը պահանջում է շեշտել, որ Ղարաբաղը չի ներառվելու Մաքսային միություն: Ինչպիսի՞ն է իշխանության վերաբերմունքը այդ երևույթին և ինչ տրամադրություններ են տիրում այստեղ, փորձեցինք պարզել ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանից:

-Տիկին Նաղդալյան երեկվանից արդեն բավական բուռն արձագանք գտավ Ալիևի նամակը Աստանայում, որը, ոչ պատահականորեն, հնչեցվեց Ղազախստանի նախագահի շուրթերով: Արդյո՞ք անհանգստանալու կարիք կա և ի՞նչ էր առհասարակ դա իրենից ներկայացնում, կխնդրեինք մեկնաբանել:

-Այստեղ կարևոր է հասկանալ իրականությունը, որ Հայաստանը, մոտ և հեռու հեռանկարում իր համար թե՛ տնտեսապես և թե՝ հետագայում նաև քաղաքականապես արդյունավետ, ճիշտ ուղղություն է բռնել և ճիշտ քայլեր է կատարում, և այս պարագայում Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան ձեռքը գցելը փրփուրներին: Կարծում եմ, որ նամակով դիմելու այս երևույթը ակնհայտ դրա մասին է խոսում՝ բոլոր հնարավոր տարբերակները փորձում են կիրառել՝օգտագործելով անգամ ամենաանհույս շանսն ու անհիմն արգումենտը: Որպես պետություն` չլինելով այդ տնտեսական տարածքի անդամ, այդ եռյակի մեջ որևէ ուժ և դերակատարություն չներկայացնելով, փորձում են ընդամենը մեկ հույս փայփայել, որ ասենք նամակն ստացողներից մեկը կկարողանա գոնե բարձրաձայնել իրենց շահագրգռությունը: Բայց բնական է, որ որոշման կայացման վրա դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ:

Ինչ վերաբերում է նախագահ Նազարբաևի շուրթերով այն հնչեցնելուն, ապա պետք է նշենք, որ վերջինիս վերաբերմունքը այդ հարցում, թերևս, նորություն չէ, նախկինում էլ նա դրա շուրջ իր վերապահումները բարձրաձայնել է՝ հայտարարությունների տեսքով, որոնք, սակայն, այսպես ասած, «թեթևի մեջ» հնչած ձևակերպումներ էին՝ ցույց տալու համար, որ մի բան ասեցինք՝ ասելու համար՝ առանց դրան լրջություն և հետևողական երանգ հաղորդելու: Ինչպես տեսել ենք, դրան լրջություն տալն, այդ ձևաչափի մեջ, անհնար է և բացառվում է: Քննարկումը տնտեսական տարածքի շուրջ է ընթանում, սա ոչ քաղաքական միություն է, և այս պարագայում Ղարաբաղի մաս լինելու խնդիրը ընդհանրապես չի բարձրանում: Այն ընդհանրապես քննարկման առարկա էլ չէ: Մեզ համար միանշանակ է, որ Ղարաբաղի հետ մենք ընդհանուր տնտեսական տարածք ենք կազմում, և առանց տարանջատման մտնում ենք մեկ այլ ընդհանուր տնտեսական տարածքի մեջ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` Ա1+-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031