Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի դեսպան. «Ջեյմս Ուորլիքը Պետդեպից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք». «Ամերիկայի ձայն»

Մայիս 30,2014 19:13

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ տարբեր քաղաքներում հանդիպումներ է անցկացնում հայկական համայնքների ներկայացուցիչների ու այն ընկերությունների հետ, որոնք կարող են ունենալ հետաքրքրություններ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, ընկերություններ, որոնց հետ, ըստ դեսպանի, կարելի է հաստատել գործընկերություն։ «Մեր նպատակն է», ասում է դեսպանը պետդեպարտամենտում «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում, «ավելի բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները Հայաստանի հետ եւ այստեղ մեծացնել ազդեցությունը»։

-Պարոն Հեֆֆերն, կարելի՞ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը հայտնվել է պատային իրավիճակում։

-Այդպես կարելի է ասել, սակայն պետք է ասեմ նաեւ, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ամբողջությամբ տարված է իր պարտականություններով, որը Պետդեպարտամենտից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք։ Բանակցային գործընթացում շատ քիչ առաջընթաց կա, սակայն Ուորլիքն ունի շատ հստակ պարտավորություն. որ ստեղծվեն երկու կողմերի միջեւ բանակցությունները խորացնելու պայմաններ։

-Ի՞նչ է ԱՄՆ-ի դեսպանության կողմից արվում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերսկսելու ուղղությամբ։

-Հայ-թուրքական արձանագրությունները մեր ամենագլխավոր խնդիրներից է։ Մենք շարունակ խրախուսում ենք Թուրքիային բացել սահմանները եւ հույս ունենք, որ Թուրքիան կգտնի ուղի վավերացնելու համար արձանագրությունները։

-Որպես Թուրքիայի կարեւոր դաշնակից պետություն, ԱՄՆ-ը կխրախուսի՞ Թուրքիայի նախագահին 2Օ15 թվականի ապրիլի 24-ին այցելել Երեւան։

-Վարչապետ Էրդողանի այս տարվա ապրիլյան հայտարարությունը մի քայլ առաջ էր, չնայած Հայաստանը գտնում է, որ պիտի ավելին արվի։ Մենք կաշխատենք լինել ավելի օգտակար, բայց Թուրքիայի վարչապետն ու նախագահն իրենք կկայացնեն որոշում այդ մասին։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031