Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության մայիսի 30-ի նիստում, երբ դատավոր Զոյա Զաքինյանը ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով հայտարարեց նիստը մինչեւ հունիսի 24-ը հետաձգելու մասին, դատարանի դահլիճում պոռթկում եղավ:
Լյուքս Ստեփանյանի հարազատներից Մուրադ Մուրադյանը դահլիճում գոչեց.
«Դուրս չենք գալիս: Հերիք եղավ, մարդա 200 կմ տարածություն ենք կտրել, հասել ըստեղ: Եթե այդպես է, առավոտ շուտ զանգեիք»:
Լյուքսի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը շատ բորոբոքված էր: Նա տարբեր արտահայտություններ էր անում Դավիթ Խաչատրյանի հասցեին, որոնք դահլիճում տիրող մեծ աղմուկի պատճառով հստակ չէին լսվում:
Կարդացեք նաև
«Ճակատիդ մարդասպան է գրված,-Դավիթ Խաչատրյանին ասաց Լուիզա Ստեփանյանը:
Փոխադարձ ամոթանքներ հնչեցրին Լյուքս Ստեփանյանի համագյուղացիներից մեկը եւ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ