Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Հայաստանը գնում է դեպի հակաքաղաքակրթական, մեկուսացող ինչ-որ մի միավորում». «Ազատություն»

Մայիս 30,2014 18:47

1992-95 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում հայկական կողմը կարող էր Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությանն ի պատասխան հայտնել իր դիրքորոշումը:

«Ինչպես տեսանք, Հայաստանից ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Էդվարդ Նալբանդյանը որևէ ձևով չարձագանքեցին, թեև միանգամից կարող էին տեղում հարցը փակել՝ միանգամի՛ց, եթե այդ ցանկությունը կար», – «Ազատության» հետ զրույցում ասաց Շահնազարյանը՝ մանրամասնելով․ – «Այսինքն՝ կարող էին ասել՝ «մենք համաձայն ենք, բայց դա պետք է վերաբերի բոլո՛ր մասնակիցներին, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանին», որովհետև Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի ճանաչել ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը, և ասվեր՝ ինչու այդպիսի սելեկտիվ վերաբերմունք Հայաստանի վերաբերյալ»:

«Հարցը դրանով միանգամից կփակվեր, նույնիսկ կբարդանար ընդհանրապես փաստաթղթի ստորագրումը», – համոզված է ընդդիմադիր գործիչը:

«Ինչու դա չարվեց՝ երևի Ռուսաստանին չզայրացնելու համար, մեկ, երկրորդ, չեմ կարծում, որ դա լինի, գուցե դրանով հնարավորություն է ստեղծվում, եթե Հայաստանի իշխանություններն ունեն այդպիսի նպատակ, այդ պատրվակով չանդամակցել այս հակաքաղաքակրթական միությանը», – նշեց Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Նազարբաևին՝ «այստեղ որևէ նորություն չկա», ասաց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ – «Մենք հայտնվել ենք այնպիսի ձևաչափում, որտեղ մյուս անդամների և մեր շահերը իրար հետ խոր հակասության մեջ են»:

«Բայց մենք տեսանք, որ Հայաստանին, ցավոք սրտի, տվեցին տնային առաջադրանք՝ ասացին՝ «գնացեք, մի ամսում հարցը փորձեք կարգավորել», – ընդգծեց Շահնազարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեին նման զարգացման․ – «Ես կարծում եմ՝ պատրաստ էին, նույնիսկ ես վստահ եմ, որ այս հակափաստարկը իրենք ունեին, բայց չօգտագործեցին շատ ու շատ այլ պատճառներով»:

«Ցավոք սրտի, Հայաստանը գնում է դեպի հակաքաղաքակրթական, մեկուսացող ինչ-որ մի միավորում», – հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Միաժամանակ, նա շեշտեց, որ «շատ մեծ հարցականի տակ է՝ կկայանա այս ամեն ինչը թե ոչ, որովհետև Ռուսաստանը իրականում՝ թե՛ Չինաստանի հետ իր մեծ պայմանագրով, թե՛ այս ամեն ինչով, փորձում է ավելի շատ աղմուկ և տպավորություն ստեղծել, թե իր շուրջն ինչ-որ համախմբում կա, քան իրականում այս կա»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031