Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ եք հայի դիրքից հա մտածում, Ռուսաստանի քայլի մասին խոսում եք՝ մի րոպե դարձեք ռուս». քաղաքագետ. (Տեսանյութ)

Մայիս 30,2014 18:11

Աստանայի հանդիպումից առաջ տեղեկատվություն տարածվեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Aravot.am-ը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանից հետաքրքրվեց՝ ամեն անգամ նման հանդիպումներից առաջ այդպիսի տեղեկատվություն տաածելը հոգեբանական ճնշում չէ՞ Հայաստանի վրա:

«Չի բացառվում, որ դա նախատեսել են այն բանի համար, որ Հայաստանն ավելի զգոն լինի, ավելի համեստ լինի եւ այլն: Չի բացառվում: Դա կարող է ճնշման ձեւ է: Բայց հայտնի է ուժերի հարաբերակցությունը՝ Հայաստան-Ադրբեջան: Այսինքն, այնպես չի, որ Ռուսաստանն այնպես է խախտում, որ խնդիրը լուծվի: Ռուսաստանը, եթե այդպես խախտի, Եվրոպան կմտնի, այդ նույն ձեւի ներդրում կանի» ,- պատասխանեց պարոն Մանասյանը,- «Ղարաբաղյան խնդիրը այդպես փոքրիկ մի խնդիր չէ: Դա գլոբալ՝ համաշխարհային խնդիր է: Հետևաբար` այդպիսի նաիվ քայլերով կամ սպասումներով զինվելը սխալ է»:

Ռուսաստանը, զենք վաճառելով Ադրբեջանին, չի՞ խախտում հայ-ռուսական բարեկամության պայմանագիրը, ըստ որի երկու կողմերն էլ պետք է նպաստեն խաղաղության հաստատմանը եւ ոչ թե հակառակը: Մեր այս հարցին ի պատասխան՝ Ալեքսանդր Մանասյանն ասաց. «Ես հիմա ձեզ հարց տամ՝ իսկ Ռուսաստանը ձեզ զենք չի՞ տալիս»:

Մեր դիտարկմանը, որ Ռուսաստանի հետ մենք դարավոր բարեկամներ ենք, իսկ Ադրբեջանին զենք վաճառելը, ինչպես ՌԴ դեսպանն է վստահեցրել՝ բիզնես է: Բիզնեսը, փաստորեն գերադասում են բարեկամությո՞ւնից՝ նա պատասխանեց. «Չէ: Ես ձեզ հետ համաձայն չեմ: Մի հավատացեք դրան: Ադրբեջանը Ռուսաստանի քաղաքականության մեջ որոշակի տեղ գրավող երկիր է: Ռուսաստանի շահերից բխում է ոչ թե նրա հետ թշնամացումը, այլ նրա հետ այսպիսի հարաբերությունների պահպանումը: Իսկ դուք կարծում եք ինչ է, Ադրբեջանի քեֆին չի՞ կպնում, որ հենց իրենց զենք է տալիս, զենքի մյուս խմբաքանակը գալիս է Հայաստան: Նրանք չե՞ն հասկանում: Իսկ չի՞ հասկանում Ադրբեջանը, որ Ադրբեջանն իզուր փող է ծախսում էլի, Ռուսաստանը նրանից փող է կորզում՝ այդ զենքով»:

Մեր դիտարկմանը, որ այդ զենքը մեր դեմ է կիրառվելու՝ քաղաքագետը պատասխանեց, որ տալիս է նաեւ դրա հակամիջոցը. «Դուք ինչի՞ եք հայի դիրքից հա մտածում: Ռուսաստանի քայլի մասին խոսում եք, մտածեք եւ մի րոպե դարձեք ռուս: Քաղաքականության մեջ ի՜նչ բարեկամ, ի՜նչ զգացմունք: Էդ բոլորը ռոմանտիզմի եւ միամտության ոլորտից են»:

 
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031