Ի՞նչ հանգամանքներում եւ ու՞մ կողմից են 2012թ. հունիսի 17-ին ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվել 4 ռազմական բժիշկները, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, զրկվեց կյանքից։ Այս հարցին անդրադառնալու հերթը հասել է Վերաքննիչ դատարանին։ Այսօր գործով առաջին նիստն էր։ Թե տուժող կողմը եւ թե ամբաստանյալները դժգոհ էին առաջին ատյանի դատարանի վճռից, որով բոլոր 6 ամբաստանյալները, ովքեր ռեստորանային համալիրի աշխատակիցներ էին՝ ազատազրկման են դատապարտվել 12 տարի ժամանակով։
Այսօրվա դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Նա խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի՝ պատճառաբանելով, թե շատ զբաղված է։ Իսկ ամբաստանյալ Արման Խաչատրյանը պաշտպան չուներ։ Նախկին պաշտպանից վերջինս հրաժարվել է։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև