Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազն». Հայաստանը ներկայացնող պատվիրակության անողնաշարությունը՝ լրացուցիչ ու հերթական պատճառ է վարչախմբից ձերբազատվելու համար

Մայիս 30,2014 17:30

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական Տնտեսական Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական Տնտեսական Միության հիմնադրիր միջոցառման ժամանակ Հայաստանին առաջարկվել է Միությանն ավելի ուշ միանալ:

Ղազախստանի նախագահը, Ադրբեջանի գրավոր պահանջով, Ռուսաստանի և Բելառուսի նախագահների համաձայնությամբ, Հայաստանի առջև նախապայման է դրել՝ միանալ եվրասիական միությանը, իր ձևակերպմամբ, «ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով, ինչպես որ դա Հայաստանն արել է ԱՀԿ ընդունվելիս»:

Արցախից հրաժարվելուն վերաբերող այս ստորացուցիչ պահանջին Հայաստանը ներկայացնող անձը պատասխանել է սպասելի «խորիմաստ» լռությամբ:
Չենք զարմանա, եթե նախագահի աթոռը մինչ օրս թյուրիմացաբար զբաղեցնող սույն անձը հեշտությամբ համաձայնվի Արցախը մնացած Հայաստանից անջրպետող և Ռուսաստանի լիակատար հսկողության ներքո գտնվող «միջազգային մաքսատների» տեղակայմանը՝ Եվրասիական միությանը հանուն նեղ անձնական շահերի հնարավորինս արագ անդամակցելու համար։

Կատարվածը տրամաբանական հետևանքն է Ս.Սարգսյանի անփառունակ և անսկզբունք քաղաքականության, որի միակ նպատակը մշտապես եղել է ազգային շահերի համապարփակ հանձնմամբ ապահովագրել սեփական արտաքնատու իշխանության շարունակական վերարտադրությունը։

«Հայազնը» վերահաստատում է վերպետական կառույցներին Հայաստանի անդամակցության դեմ իր անդրդվելի դիրքորոշումը, որի անայլընտրանք և կենսականորեն անհրաժեշտ լինելն ակներևաբար ապացուցվում է յուրաքանչյուր առիթով:
Հայաստանը ներկայացնող պատվիրակության անողնաշարությունը՝ լրացուցիչ ու հերթական պատճառ է իշխանությունն ապօրինաբար յուրացրած վարչախմբից ձերբազատվելու համար: Վարչախումբ, ով դրսում ստորաքարշաբար խոնարհվում է այլ պետությունների ղեկավարների առջև, իսկ ներսում՝ անմեղսունակաբար հոխորտում ու բռնանում սեփական ժողովրդի նկատմամբ:

«Հայազն» կուսակցության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031