Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Շահվերդյանի «Տիկին մինիստրուհին» ծափեր «կորզեց» (Ֆոտոշարք)

Մայիս 30,2014 17:27

Երեկ՝ մայիսի 29-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Տիկին մինիստրուհին» ներկայացման պրեմիերան՝ ըստ սերբ դասական Բրոնիսլավ Նուշիչի:

Բեմադրիչ Վահե Շահվերդյանը ներկայացման ավարտին կատակեց, թե կարծես քաղաքական բնույթի ներկայացում է ստացվել, ինչի ապացույցը հերոսների արտահայտություններից հետո հնչող ծափերն ու փռթկոցներն էին:

Ներկայացման գլխավոր հերոսը ոչ թե կին նախարար է, այլ նախարարի տիկին` министерша: Նա հերթական անգամ հաստատում է հայտնի իրողությունը, որ հաճախ պաշտոնյաների կանայք են «հարց լուծողը» եւ ոչ թե տվյալ պաշտոնյան: Մինիստրուհուն մարմնավորել էր Նարինե Ալեքսանյանը: Նա համոզիչ խաղաց այն դրվագները, թե ինչպես են պաշտոնյաների կանայք ուրանում իրենց ոչ էլիտար հարազատներին, իսկ ամուսինների պաշտոնազրկվելուց հետո վերադառնում «հին տաշտակին»՝ ներկայացման մեջ կարի մեքենային:

Ներկայացումը , ի թիվս այլոց, դիտելու էին եկել նախկին պաշտոնյաների՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնայք՝ Նանի Օսկանյանն ու Բելլա Քոչարյանը: Նրանց հարեւանությամբ նստած հանդիսատես կանանցից մեկը տեղից բացականչեց. «Պետք է բոլոր մինիստրուհիներին ստիպել, որ նայեն այս ներկայացումը»: Հանդիսատեսի շարքում էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Նրա գնահատմամբ, Վահե Շահվերդյանի բեմադրությունը ստացվել էր:

premiera5 premiera4 premiera2 premiera1 premiera6

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գևորգ says:

    Միջակ պիես էր ու միջակ ներկայացում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031