Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները ՀՀ ՍԴ նախագահի և գլխավոր դատախազի հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը

Մայիս 30,2014 17:22

ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Գագիկ Հարությունյանը փաստաբաններին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բարեփոխումների խնդիրը քննելիս առաջ են գալիս հարցեր, որոնք սահմանադրաիրավական լուծումներ են պահանջում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ սահմանադրական զարգացումները Հայաստանում փակուղային իրավիճակում են, քանի որ հիմնական խողովակները, որոնցով մյուս երկրներում զարգանում է սահմանադրությունը, փակված են: «Այդ պարագայում սահմանադրության զարգացում երաշխավորելը մնում է սահմանադրական փոփոխություններով կամ նոր սահմանադրությամբ: Սահմանադրական զարգացումը պետք չէ դիտարկել իրավիճակային և քաղաքական երևույթ, այն հասարակությունների զարգացման խթանիչը պետք է համարել»,-հավելել է Գագիկ Հարությունյանը: ՍԴ նախագահի խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրը մարդու իրավունքների գերակայության երաշխավորման հարցն է, որին ըստ նրա, փաստաբաններն ամեն օր առնչվում են:
«Միջազգային չափորոշիչները փոխվել են, բայց մեր իրականությունը դրան համահունչ չէ: Իրավունքների երաշխավորման, ապահովման, պաշտպանության սահմանադրաիրավական հիմքեր են անհրաժեշտ»,-ասել է Գագիկ Հարությունը: Նա անդրադարձել է նաև սահմանադրական լուծումներում իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցին, ինչպես նաև դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումներին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են արդեն մասնագիտական լսարաններում: Նրա խոսքով՝ հանրային քննարկումներ են լինելու նաև մարզերում՝ հետագայում քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու առաջարկությունները հաշվի առնելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031