Արտակ Ճաղարյանին այսօր բոլորը գիտեն որպես Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար, նրան ճանաչողներից շատերը տեղյակ են նրա լրագրողական կյանքի մասին, բայց քչերը կիմանան, որ Արտակ Ճաղարյանը եղել է «Առավոտ» օրաթերթի առաջին «առավոտցիներից»:
«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք նրան: Աշխատել է «Հայաստան» թերթում եւ հանրապետական այլ լրատվամիջոցներում, դասախոսել է Հրաչյա Աճառյան համալսարանում, եղել է ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, հիմա էլ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարն է:
Արտակ Ճաղարյանի ՝«Առավոտում» անցկացրած լրագրողական մի քանի ամիսների աշխատանքի եւ լրատվամիջոցի հետ կապված հիշողությունների մասին կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտի» էջերում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ծանոթ եմ հեռակա:Տպավորությունս լավ է:
Արտակ Ճաղարյանը նաև հրաշալի ընկեր է ու գործընկեր, բարձրակարգ մտավորական: