Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինչ քրեական գործի ավարտը` Վարդան Պետրոսյանի հարցով քննիչը դիմել էր՝ փակելու պետական սահմանը

Մայիս 30,2014 17:02

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բավական լարված մթնոլորտում այսօր սկսվեց ապացույցների հետազոտումը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց ավտովթարի դեպքի վայրի զննության արձանագրությունը (20.10.2013թ.), ապա դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությունը, տրանսպորտային միջոցի զննության, գրանցման, տուժողներ Հակոբյանների հագուստների առգրավման («Արմենիա» բուժկենտրոնից), տուժող, «Նիվայի» վարորդ Արթուր Հակոբյանի, BMW-ի վարորդ Վարդան Պետրոսյանի խմածության, բուժկենտրոն ընդունվելու, նրանց խմածությունը ստուգելու փաստաթղթերը:

Երբ դատավորը հրապարակեց դեպքի վայրի արտաքին նկարագրությունը՝ «բնական լուսավորության պայմաններում, ասֆալտապատ, չոր, սակայն յուղոտ… թափված են պլաստմասսե եւ ապակու բեկորներ», Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դեպքի վայրի լրացուցիչ զննություն սովորաբար արվում է նրա համար, որ «հետքերը, որոնք չեն եղել, լրացվեն, բազմաթիվ հետքեր չեն արձանագրվել եւ դեպքի վայրի արձանագրության մեջ չկա որեւէ հղում»:

Ըստ նրա, դեպքի վայրը եղել է կողանկում, ավտոմեքենայի կողասահքի հետքերը չեն արձանագրվել եւ հնարավոր չէ մի դեպքում արձանագրել այլ հետքերը, իսկ ավտոմեքենայի անվադողի արգելակման հետքերը չնկատել:

Այդ ընթացքում թե մեղադրանքի կողմը եւ թե դատավորը փորձեցին ընդհատել պաշպանին, մեղադրող Ա. Սարգսյանն անգամ դիմելով դատարանին հարցրեց՝ «մենք լսում ենք Բաղդասարյան Կոլյայի ենթադրություննե՞րը», սակայն պաշտպանական կողմը երկու արձանագրությունները կարողացավ համադրել:

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հարցրեց. «Նիկոլայ Բաղդասարյանը ցուցմո՞ւնք է տալիս՝ Վարդան Պետրոսյանի փոխարեն»: Նախագահողը հրապարակեց պետական սահմանը փակելու մասին քննիչի գրությունը՝ ուղղված պատկան մարմիններին, մինչեւ Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի ավարտը:

Մանրամասները՝ առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031