Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպան Գեւորգյանը՝ Լուիզա Ստեփանյանին. «Բերանը կկարի, չի կարի, ձեր ի՞նչ գործն է»

Մայիս 30,2014 17:00

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության մայիսի 30-ի նիստում ճառով պետք է հանդես գար պաշտպանական կողմը: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի 2 պաշտպաններից նիստին ներկայացել էր միայն Վաղինակ Գեւորգյանը:

0079 0089
Դավիթ Խաչատրյանը դատարանի դահլիճ մտավ փորը բռնած: Վաղինակ Գեւորգյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, որի պատճառով դատական նիստը չի կարող կայանալ:

Պաշտպանն ասաց, որ դատարանը պետք է դիմի քրեակատարողական հիմնարկին, քրեակատարողական հիմնարկների վարչությանը եւ համապատասխան ծառայություններին եւ պահանջի այն փաստաթղթերը, որոնք կապված են Դավիթ Խաչատրյանի առողջության հետ:

Գեւորգյանը հայտնեց, որ մեկուսարանից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան բերելիս ոստիկանները Դ. Խաչատրյանին տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, դատական նիստից 5 րոպե առաջ Խաչատրյանին ներարկում են կատարել, որպեսզի կարողանա դիմանալ: Պաշտպանը հարցրեց` «այս անմարդկային վերաբերմունքը ի՞նչ նպատակ է հետապնդում»:

Դատավոր Զոյա Զաքինյանն ասաց, որ Խաչատրյանի խնդրանքով բժիշկներ են եկել, որոնք ներարկում են կատարել: Պաշտպան Վ. Գեւորգյանը հայտարարեց, որ առողջ մարդուն չեն ներարկում, որ Դ. Խաչատրյանը 5 օր առաջ է դուրս եկել հացադուլից, քրեակատարողական հիմնարկը, ոստիկանությունը, դատարանն անուշադրության են մատնում Դ. Խաչատրյանի առողջական վիճակը:

Դատավոր Զոյա Զաքինյանը որոշեց ամբաստանյալի առողջական վիճակի պատճառով հետաձգել նիստը: Պաշտպան Գեւորգյանը դատարանին խնդրեց նիստը ողջամիտ ժամկետով՝ առնվազն 10 օրով հետաձգել, որպեսզի պետական համապատասխան մարմինները Դ. Խաչատրյանի առողջության վերաբերյալ փաստաթղթեր տրամադրեն: Դատավորը հաջորդ նիստը նշանակեց հունիսի 24-ին:

Վեճ բորբոքվեց Լյուքսի մոր` Լուիզա Ստեփանյանի եւ պաշտպան Գեւորգյանի, Գեւորգյանի եւ Լյուքս Ստեփանյանի հարազատների, համագյուղացիների միջեւ: Լուիզա Ստեփանյանը պաշտպանին ասաց, որ պաշտպաններն են Դավիթ Խաչատրյանին սովորեցրել կարել բերանը, պաշտպանն էլ հակադարձեց. «Բերանը կկարի, չի կարի, ձեր ի՞նչ գործն է»:

Դատական կարգադրիչները նիստի ավարտից հետո դուրս հրավիրեցին Լյուքս Ստեփանյանի համագյուղացիներին, սակայն վերջիններս չէին հանդարտվում, բորբոքված խոսում էին դատարանի միջանցքում եւ շենքի առաջ:

Նիստի մանրամասներն՝ ավելի ուշ, տեսանյութում

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031