Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանի խեղճացած կեցվածքի եւ Ալիեւի նամակի անակնկալի մասին. (Տեսանյութ)

Մայիս 30,2014 16:31

Համացանցում են ՌԴ, ՀՀ, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպման այնպիսի լուսանկարներ, որտեղ Սերժ Սարգսյանի կեցվածքը խեղճացած է, հետ ընկած, դեմքը ծամածռված, անակնկալի եկած: Խոսքը Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից հետո արված լուսանկարների մասին է:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հորդորեց վատ չզգալ, երբ երկրի նախագահը փոքրամարմին է եւ այդպիսի կեցվածք ունի. «Քաղաքականության մեջ արդյունքներն են կարեւոր»:

Լուրեր շրջանառվեցին, որ Սերժ Սարգսյանն անգամ տեղյակ էլ չի եղել, որ մենք ԱՀԿ ենք մտել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, որ Սերժ Սարգսյանը զանգել է էկոնոմիկայի նախարարին եւ ճշտել այդ ինֆորմացիան: Ալեքսանդր Մանասյանի գնահատմամբ՝ «Եթե դա ճիշտ է, դա լավ նշան չէ: Բայց ես չգիտեմ, դա կարող է ասեկոսեների նյութ լինել: Չեմ կարծում, որ նախագահը տեղեկացված չլիներ»:
Մեր հարցին՝ Հայաստանի դերը Եվրասիական միությունում նվաստացած չէ՞՝ նա պատասխանեց. «Վստահ եմ, որ ոչ: Հայաստանի քեֆին կպնելու խնդիր չկա: Պետք է արժանավայել ձեւով մտնես, ոչ թե պարտված»: Ճշտմանը՝ հիմա Սերժ Սարգսյանն արժանավայե՞լ է մտնում՝ քաղաքագետն ի պատասխան նշեց, որ Նազարբաեւն իր ասելիքը վիրավորական չի ձեւակերպել: Նա շատ արժանավայել ձեւով է կարդացել Ալիեւի նամակը. «Երբ սեղանի շուրջ նստում են, ամեն բան կարելի է ասել: Այնտեղ բաց տեքստով զրույցներ են լինում»:

Մեր հարցին՝ տարրական էթիկան չէ՞ր պահանջում, որ Ալիեւի այդ նամակի մասին գոնե նախապես տեղյակ պահեին Սերժ Սարգսյանին՝ պարոն Մանասյանը պատասխանեց. «Նրանք կարդացել են Ալիեւի նամակը, հիմա ի՞նչ գիտենք, թե Ալիեւի նամակը երբ են ստացել: Գուցե այնպես են ուղարկել, որ այդ պահին նոր ստանան կամ դիտմամբ են այդպես արել, որ գիտեք, հենց նոր նամակ ենք ստացել, չենք կարող ձեզ դարձնել Եվրասիական միության հիմնադիր անդամ: Սրանք բարդ խաղեր են, մեր սպասումները նաիվ են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031