Արդեն երկրորդ օրն է, ինչ իրավիճակը Վրաստանի արևելքում գտնվող Գարդաբանի քաղաքում շարունակում է լարված մնալ: Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրաց և ադրբեջանցի երիտասարդների միջև քաղաքի թեյարաններից մեկում ծագած ծեծկռտուքը սրեց հարաբերությունները 20 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև:
Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց՝ երեկ կեսօրին, մահակներով զինված և պատմական հայրենքի դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս եկան փողոց՝ բողոքելով, իրենց բնորոշմամբ, «Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ»:
Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի ժամանեց Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գեորգի Մգեբրիշվիլին: Առաջին հերթին նա փորձում էր հանդարտեցնել փողոց դուրս եկած տեղացի ադրբեջանցիներին` ասելով, թե միջադեպի մեղավորը սադրիչներն են:
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում