Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք: Նախարարները հստակեցրել են համագործակցության շրջանակներն ու պայմանավորվածություն ձեռք բերել հետագա անելիքների շուրջ:
ՀՀ արդարադատության նախարարություն