Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեց սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հարցը

Մայիս 30,2014 15:51

Վիճակագրությունը փաստում է, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում ընդհանուր մահացության կառուցվածքում առաջնային տեղ են զբաղեցնում` կազմելով 48 տոկոս։ Այդ հիվանդությունները կանխելու, հիվանդացությունն ու մահացությունը նվազեցնելու ինչ հնարավորություններ կան։ Որ դեպքերում է անհրաժեշտ պոլիկլինիկայի այցելուի կամ ստացիոնար բուժման ընդունված հիվանդի պարտադիր էլեկտրասրտագրում կատարել։ Եվ ընդհանրապես, պոլիկլինիկա կամ հիվանդանոց դիմողին պարտադիր ինչ հետազոտություններ է անհրաժեշտ կատարել, «Շտապբուժօգնությունը» սրտային նոպաների որ դեպքերում քաղաքացուն ինչ ուղղվածության հիվանդանոց պետք է տեղափոխի։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկեց մայրաքաղաքի փորձառու սրտաբանների հետ։
«Մենք լավ սրտաբաններ ու ինվազիվ կենտրոններ ունենք։ Սակայն խնդրին այլ տեսանկյունից պետք է մոտենանք` պետք է մեր քայլերն ուղղենք մարդկանց առողջ պահելու ուղղությամբ։ Ակնկալում եմ մասնագիտական ձեր աջակցությունը։ Մենք պետք է հենվենք մասնագիտական ձեր կարծիքի վրա»,-ասաց նախարարը` հորդորելով քննարկել և տեսակետներ ներկայացնել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման ուղղությամբ։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031