Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Ամեն ինչ դարձրին շոու, հիմա էլ ցեղասպանության 100 ամյակի միջոցառո՞ւմը»

Մայիս 30,2014 15:30

Առանց Ղարաբաղի Եվրասիական միությանն անդամակցելու պայմանը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը պայմանավորում է Սերժ Սարգսյանի ու նրա թիմի քաղաքականության մեջ տարրական հաշվարկներ չանելու հանգամանքով:

«Չեմ կարծում, որ Ալիեւը Նազարբայեւին sms էր ուղարկել եւ այդ հաշվարկը չկար, որ դա վերջին պահին է առաջարկվել: Դա հետեւանք է Հայաստանի խաղատնային արտաքին քաղաքականության՝ երեք տարի դեպի Եվրոպա էինք գնում, հետո՝ Մաքսային միություն: Սերժ Սարգսյանը կարող էր առաջարկված պայմանին պատասխան տալ, բայց իրավիճակը չի պատկերացնում եւ իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն ինչի»,- այսօր «Երկու երես» ակումբում ասաց պարոն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը առանց Ղարաբաղի անդամակցության պայմանը ներկայացրեց երեկ Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: Ղազախստանի նախագահը նաեւ հայտարարեց, որ ինքը, Ռուսաստանի, Բելառուսի նախագահները ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ շեշտված է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է պայմանով, որ պայմանագրի դրույթները գործելու են միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում, այսինքն՝ առանց Ղարաբաղի:

Պարոն Հարությունյանը վստահեցնում է, որ ժամանակին Հայաստանի նախորդ երկու նախագահները Հայաստանի շահերին հակասող հայտարարություններին  կոշտ արձագանքել են. «Նույն Ադրբեջանը Եվրասիական միության ֆորմատում չկա, բայց ավելի մեծ ազդեցություն ունի, քան Հայաստանը, որը վազելով շտապում է մտնել այդ միություն, որտեղ իր շահերը չեն պաշտպանվում»:

Մեր հարցին՝ ՀՀ իշխանություններն այդ պայմանով կստորագրե՞ն Եվրասիական միությանը միանալու փաստաթղթի տակ, ասաց՝ միակ լուծումը իշխանափոխության մեջ է տեսնում. «Որովհետեւ Սերժ Սարգսյանին չի կարելի վստահել ՀՀ նախագահի պաշտոնը, ոչ ոք տեղյակ չէ՝ ինքը ինչ է մտածում կամ դրսում ինչ կասի, ինչ առաջարկություն կանի, ինչ պատճառով կլռի»:

Պարոն Հարությունյանը քննադատեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի քայլը. «Ոչ ծնունդ է, ոչ քավոր է հրավիրում կամ առաջարկում: Ամեն ինչ դարձրին շոու, հիմա էլ ցեղասպանության 100 ամյակի միջոցառո՞ւմը դարձրիք շոու: Արտաքին քաղաքականությունը լուրջ բան է ու թամադայի մակարդակով նման հրավերքներ անել չի թույլատրվում: Որեւէ մեկը հաշվարկե՞լ է, թե ոնց են թուրքերը պատասխանելու դրան: Եթե Էրդողանը նորից ընտրվի Թուրքիայի նախագահ, կարող է շատ հանգիստ գալ Երեւան ու էլի դասեր տա Հայաստանին, ինչպես ապրիլի 23-ին արեց, եւ միջազգային հանրությունը այդ ելույթը կրկին կողջունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031