Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրի հարցը՝ բյուջեի կատարողականի ժամանակ

Մայիս 30,2014 15:25

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին, որն այսօր Ազգային ժողովում ներկայացնում էր մշակույթի ոլորտում 2013 թ. բյուջեի կատարողականը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց հիմիկվանից դիրքորոշում հայտնել Մարզահամերգային համալիրի աճուրդի վերաբերյալ եւ պաշտպանել այն՝ որպես մշակութային օջախ, որպեսզի հետո այն չհայտնվի Փակ շուկայի վիճակում:

Մշակույթի փոխնախարարն ասաց, որ ՄՀՀ-ի հետ կապված ոչ մի ծրագիր չի նախատեսում, որ շենքի տեսքի հետ որեւէ փոփոխություն կարող է լինել՝ վերավաճառքի գործընթացի հետ կապված. «Մեր գործառույթների մեջ մտնում է միայն պահպանական պարտավորագրերի ստորագրումը, սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի, անելու դեպքում հարկավոր է համաձայնություն ստանալ, եւ ես չունեմ տեղեկատվություն, որ Մարզահամերգային համալիրն արտաքին տեսքի խեղումներ է ունենալու»:

Ի պատասխան Արամ Մանուկյանն ասաց, որ աճուրդի պայմանագրից հանված է «մշակութային» բառը: Փոխնախարարը վստահեցրեց, որ ցանկացած մշակութային հուշարձանի կարգավիճակը որոշվում է ոչ թե որեւէ իրավական ակտով կամ որեւէ պայմանագրում «մշակույթ» բառը գրված լինել-չլինելով, այլ պատմամշակութային արժեքների ցանկով՝ հաստատված կառավարության կողմից, իսկ որ Մարզահամերգային համալիրն այդ ցանկում ընդգրկված է եւ մշակութային հուշարձան է, ոչ ոք չի վիճարկում. «Որեւէ այլ իրավական ակտում որեւէ բառ իրավական ուժ չունի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031