Սիրիայի ակտիվիստների կազմակերպություններից մեկի համաձայն, կառավարական ուժերի կողմից Հալեպ քաղաքի և շրջակայքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ իրականացվող օդային հարձակումների հետևանքով այս տարի զոհվել է արդեն մոտ 2 հազար խաղաղ բնակիչ:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունն ուրբաթ օրը հայտնել է, որ Հալեպում այս տարի իրականացված օդային հարձակումներին զոհ է գնացել 567 երեխա և 283 կին:
Մեծ Բրիտանիայից գործող կազմակերպությունն այս ցուցանիշների մասին տեղեկացրել է՝ հիմք ընդունելով տեղում գործող ակտիվիստների կողմից հաղորդվող տվյալները:
Կազմակերպության համաձայն, կառավարական ուժերի օդային հարձակումների մասին տվյալների համաձայն, այս տարվա հունվարի 1-ից մինչև մայիսի 29-ը ընկած ժամանակահատվածում օդուժի հարվածներից Հալեպում օրական զոհվել է 14 խաղաղ բնակիչ:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում