Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները խախտել են օրենքը՝ օգտագործելով «Ջերմուկ» անվանումը

Մայիս 30,2014 14:59
jermuk

«Ջերմուկ» ընկերությունը Հանձնաժողովին դիմում է ներկայացրել այն մասին, որ «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում իրենց ընկերության արտադրանքի նկատմամբ:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը պարզել է նաև, որ բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից, առկա է նաև ևս մեկ խնդիր: Համաձայն օրենքի, տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անունով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում: Տվյալ դեպքում «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին:

Հանձնաժողովի որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունները արդեն իսկ ընդունել են խախտումը և գրությամբ դիմել են Հանձնաժողովին՝ հայտնելով, որ հստակ ժամկետներում կվերացնեն խախտումը:

ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031