Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստատեսությանը գումարները չեն բավականացնում

Մայիս 30,2014 13:54

Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության համար ներկայումս փաստաթուղթ է պատրաստում, որով ապացուցելու է, թե բյուջեից հատկացված գումարները իրենց չեն բավարարում, եւ այս տարվա համար ավելի շատ գումար են ուզելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

Նկատենք, որ 2013-ին պետական բյուջեից ՀՀՌԸ-ին տրվել էր 6,4 մլրդ դրամ:
Սակայն, քանի որ նախորդ տարի ընդունված օրենքով Հանրային հեռուստատեսությունն այլեւս չի կարող գումարներ աշխատել՝ գովազդի միջոցով, 6,4 մլրդ դրամն այլեւս չի բավարարում: «Իհարկե, սիրուն է, որ գովազդ չկա, չեն ընդհատվում ֆիլմերը, ծրագրերը, բայց ինքը ծրագրերի պատրաստման համար խնդիրներ է ստեղծում, մենք ակնկալիքներ ունենք, պատրաստում ենք մի քանի շարք ապացույցներ, որ ուզում ենք դիմել եւ ձեր աջակցությունը ուզել, որ կարողանանք առաջարկել բյուջեից ավելի մեծ գումար տան, որ կարողանանք փոփոխված ծրագրերը պահենք, ավելացնենք եւ շատացնենք: Դա բարդ խնդիր է, ուղղակի առանց դրա անհնար է լինելու»,-ասաց Ռուբեն Ջաղինյանը:

Ավելի ուշ, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե որքա՞ն հավելյալ գումարի մասին է խոսքը, Ռ. Ջաղինյանը ասաց՝ «երկու անգամ կամ կես անգամ շատ»: Ամենայն հավանականությամբ նա նկատի ուներ եղածից կրկնակի կամ կիսով չափ ավելի:

Ի դեպ, «Առավոտի» հարցից՝ մամուլում պարբերաբար գրվում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության շենքը գրավադրված է, այդպե՞ս է, Ռ. Ջաղինյանը ակնհայտորեն վրդովվեց, այդուհանդերձ պատասխանեց՝ «չկա տենց բան, ո՞նց կարող ենք գրավ դնել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Պարոն Ջաղինյանին հարցրե՛ք, թե նախկինում հեռուստաընկերությունը գովազդից որքան գումար էր ստանում և ում գրպանն էր մտնում գովազդի իրական գումարը /եթե իհարկե նա նման տեղեկության տիրապետում է/:

    Հարկատուների գումարները թող մի փոքր խնայողաբար ծախսեն, 100.000 դրամ արժողությամբ համակարգիչը ՛պետական գնումներով՛ 500.000-ով թող չգնեն, մի փոքր էլ ղեկավարության ծախսերը ՛համեստացնեն՛, մնացած գումարն էլ կբավականեցնի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031