Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցի փորձագետներ․ Եվրասիականի կազմում Ղարաբաղի մասին խոսք լինել չի կարող. «Ազատություն» ռ/կ

Մայիս 30,2014 13:45

Հայկական կողմը ամեն ինչ արել է, որպեսզի Նազարբաևը նման հայտարարություն անի Աստանայում, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, REX լրատվական գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:

Հինգշաբթի օրը Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Երևան կատարած այցից հետո Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական միություն կգնա միայն Ղարաբաղի հետ կամ չի գնա, «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց Կոլերովը՝ հավելելով, թե այս հայտարարությանը, բնական է, ղազախական կողմը չէր կարող չարձագանքել:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Հայաստանը մտադիր չէ միանալ Եվրասիական միությանը: «Ազատության» հարցին՝ «Ձեր տրամաբանությամբ, ստացվում է, որ Հայաստանը հրաժարվո՞ւմ է միանալ Եվրասիական միությանը», Կոլերովը պատասխանեց, թե այո, հրաժարվում է միանալ, և ինքը այդ մասին ծավալուն հոդված է գրել:

«Հայաստանը նորից փորձում է բազմաբևեռ քաղաքականություն վարել, ինչը վստահություն չի ներշնչում ոչ Արևմուտքին, ոչ էլ Ռուսաստանին», – ասաց Մոդեստ Կոլերովը:

Ե՛վ Կոլերովը, և՛ ոուսաստանցի մեկ այլ փորձագետ՝ Պավել Ֆելգենգաուերը համոզված են, սակայն, որ Ղարաբաղի մասին Եվրասիական միության կազմում խոսք լինել անգամ չի կարող, այլ հարց է, որ կար պայմանավորվածություն, որ Ղարաբաղը դե ֆակտո նույնպես հայտնվում է Եվրասիական միության գոտում, միայն թե այս մասին պայմանավորվել էին չխոսել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031