Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Սերժ Սարգսյանը չի զոհաբերի Ղարաբաղը»

Մայիս 30,2014 13:18

«Հարցված 5000 քաղաքացիների 64,5 տոկոսը «կողմ» է Մաքսային միության անդամակցությանը, 7.4-ը՝ «դեմ»: Եվրամիությանը միանալուն «կողմ» են 16.2 տոկոսը, իսկ «դեմ» են 23.2 տոկոսը»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով «Բնակչության վերաբերմունքը ԵՄ-ՄՄ անդամակցության երկընտրանքին` ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքների»:

Այնուհետև ամփոփեց. «Հետևաբար դեմ եմ շարժում, եթե կենսաթոշակային բարեփոխումների շուրջ ձևավորվեց, այդպես էլ Մաքսային միության անդամակցության շուրջ չձևավորվեց»:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի հարցման արդյունքների՝ «Երիտասարդներն ավելի շատ են Եվրոպա նայող, քան Ռուսաստան: Բիզնես դասի ներկայացուցիչներից չորսից մեկը կողմ է Մաքսային միությանը: Ընդհանուր առմամբ քաղաքացիներից երեքը կողմ է Մաքսային միությանը, մեկը՝ կողմ Եվրոպային: Կուսակցական առումով մեզ թվում էր, թե գոնե ընդդիմությունը պետք է ցայտուն դիրքորոշվեր. ՀՀԿ-ում երեքից-չորսը կողմ է Մաքսային միությանը, ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում երեքը կողմ են մեկը՝ դեմ Մաքսային միությանը, «Ժառանգությունում»՝ մեկ-մեկ, ՀԱԿ-ում դեմ չկա»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանը, թե Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը, Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի և արդյոք հնարավո՞ր է ՀՀ-ն ստորագրելուց հետ կանգնի այդ պատճառով, պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Մի մոռացեք, որ Ղազախստանը թուրքալեզու երկրների ակտիվ միավորման երկիր է: Նա պարտավոր է իր գործընկերոջ՝ Ադրբեջանի շահերը պաշտպանել: Դա մեզ համար ակնկալելի էր, դա նորմալ է, դրա մեջ ոչ մի վնաս Հայաստանին չեմ տեսնում: Ու չեմ կարծում, որ Ղարաբաղը դրանից ինչ-որ բան կտուժի: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կզոհաբերի Ղարաբաղը հանուն որևէ միության»:

Անդրադառնալով ստորագրելուց հետ կանգնելու հարցին՝ պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Խաղի վրա մեծ գին է դրված, քանի որ Ռուսաստանը ՀՀ օրինակով ցույց է տալիս, որ Մաքսային միությունն ունի ապագա հեռանկար, և արդեն Իսրայելը և այլ երկրներ դիմում են ներկայացրել Մաքսային միություն մուտք գործելու համար»:
Արդյոք ՀՀ-ի և Ղարաբաղի միջև անցակետեր կտեղադրվե՞ն, պարոն Ադիբեկյանն ասաց. «Ամեն ինչ կախված է, թե Մաքսային սահմանների պաշտպանությունը ինչպե՞ս կարող է լինել: Ինձ թվում է, որ անցակետեր չեն լինելու»: Դիտարկմանը, թե ինչո՞ւ Նազարբաևի հայտարարությանը ՀՀ-ի կողմից արձագանք չեղավ, պարոն Ադիբեկյանն արձագանքեց. « Չարձագանքեց, քանի որ պայմանագրային գործընթաց է գնում, ոնց կորոշեն, այդպես էլ կլինի: Բայց Մաքսային միությունը չի կարող մեզ արգելել Ղարաբաղի հետ չառնչվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ու ինչ կանի*, խելոք , ասա,
    Խամաճիկի թատրոն է սա,
    Պարսկահուսո Ղարաբաղը…
    Չէ դժվար է սերժի բանը:
    Դուրս են անում մարդկանց տանից,
    Զարդնում տիրոջ կառքի ձենից…
    Չէ, հզոր է քո սերժիկը,
    Վերևն աստված, ներքև ինքը…
    Թեև խորթ է դեռ գալիքը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031