Սիրիայի հյուսիսում գտնվող Տելալել գյուղում «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպանել է 15 եզդիների, որոնցից 5 մանկահասակ երեխաներ են: Սպանվածներից ամենակրտսերը 2 տարեկան է, իսկ տարեցը` 80 տարեկան: Ահաբեկիչները գյուղ են ներխուժել գիշերը ժամը 3-ին: Նրանք կրակ են բացել խաղաղ բնակչության վրա, որի արդյունքում էլ սպանվել են եզդիները:
Ինչպես «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը տեղեկացնում են Սիրիայի եզդի համայնքի ներկայացուցիչներըˋ ահաբեկիչների նպատակն է բնակավայրը դատարկել եզդիներից և նրանք այդ նպատակին հասնելու համար չեն խնայում և ոչ ոքի: Բնակչության շրջանում վախի մթնոլորտ է տիրում:
Սիրիայի եզդիական համայնքը նաև դիմում է միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, որպեսզի ուշադրություն դարձնի եզդիների նկատմամբ իրականացվող անմարդկային հալածանքներին:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ տեղեկատվական կենտրոն
Կարդացեք նաև