Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մայիս 30,2014 12:52

Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Անիի բաժնի հետաքննության մարմնի աշխատակիցները, ստանալով «Ղզլդար» կոչվող տարածքում ընդերքի ապօրինի շահագործման վերաբերյալ տեղեկություններ, իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել են ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ենթադրաբար կատարված հանցագործության նյութական հետքեր: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ 2013թ. հոկտեմբերին առանց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վերահսկողության պետական տեսչության համաձայնության և համապատասխան պայմանագրի` «Ղզլդար» կոչվող տարածքում ընդերքն ապօրինի շահագործվում է:

ՀՀ ոստիկանության Անիի բաժնի հետաքննության մարմնի աշխատակիցները ստուգման նյութերում քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության պայմաններում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանցագործության դեպքը հաշվառումից թաքցնելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031