Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան.Սերժ Սարգսյանին հրապարակայնորեն տեղը դրեցին». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 30,2014 12:40

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար առաջին հերթին տարօրինակ է, որ այդ հարցը անակնկալի է բերել Սերժ Սարգսյանին։ «Այն, որ նա (Ս.Սարգսյանը–Հ.Մ.) չի արձագանքել Նազարբաեւի պայմանին, ցույց է տալիս, որ ինքը անպատրաստ է եղել, եւ այդ անպատրաստ լինելն ու լռությունը կարող են բոլորը մեկնաբանել որպես համաձայնություն այն պայմանների հետ, որոնք Ղազախստանի նախագահը դրել է Հայաստանի առջեւ»,- ասաց նա։

Վլադիմիր Կարապետյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որեւէ միջազգային կազմակերպության հետ համագործակցության խորացման կամ ինտեգրացիոն գործընթացում խոչընդոտ չի եղել, եւ Հայաստանի առջեւ ոչ մեկը նման ինչ-որ
պայմաններ չի դրել, առավելեւս դաշնակիցների վերաբերյալ։ «Այդ ձախողումը, փաստորեն, Սերժ Սարգսյանին հրապարակայնորեն տեղը դրեցին։ Սա ցույց է տալիս, որ չի կարողացել դիվանագիտությունը աշխատեցնել պատշաճ մակարդակի վրա՝ հարթելու նման խնդիրները, մինչեւ դրանք կդառնային հրապարակային եւ Հայաստանին կդնեին շատ անհարմար վիճակի մեջ»,- եզրափակեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031