Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անունից որոշում կայացնելու իրավունքը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 30,2014 12:26

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաարմատական ելքը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը կլիներ, բայց քաղաքական դաշտն ու ոչ իշխանական քառյակն այս պահին կարծես թե պատրաստ չեն դրան։ Մնում է մի տարբերակ. հնարավորինս արագ հանրաքվե անցկացնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել– չանդամակցելու հարցով։ Միայն թե չասեք՝ ժամանակ չկա (Սերժ Սարգսյանն, օրինակ, հենց այդպես էլ ասում է՝ ժամանակ չկա, որովհետեւ Հայաստանում պիտի մոտ 200 օրենսդրական ակտ ընդունվի, ինչ-որ համակարգեր վերափոխվեն եւ այլն): Բայց ի՞նչն է խանգարում, որ հանրաքվե անցկացվի, զուգահեռաբար էլ փոփոխությունները նախապատրաստվեն։ Ժողովուրդն «այո» կասի՝ արդեն պատրաստի փոփոխությունները կիրականացվեն, «ոչ» կասի՝ դրանք ավելորդ կդառնան։ Լեգիտիմության հարցն էլ մեջտեղից դուրս կգա։

Վերջին հաշվով՝ հանրաքվեի միջոցով Եվրասիական միությանն անդամակցելն այլ բան է, ինչ-որ մեկի միանձնյա որոշմամբ մտնելը՝ բոլորովին այլ բան։
Առաջին դեպքում Եվրասիական «վերպետական կառույցները» պատասխանատվություն են ստանձնում «այո» ասած ժողովրդի առաջ, երկրորդ դեպքում՝ ճնշումների տակ կուչ եկած մի խեղճուկրակ անհատի առաջ (այսինքն՝ ոչ մի պատասխանատվություն էլ չեն ստանձնում):

Դժվար է ասել՝ ոչ իշխանական քառյակը հանրաքվեի հարց կբարձրացնի՞, թե ոչ, բայց քաղաքական դաշտում հաստատ կգտնվեն կառույցներ, որոնք գոնե ստորագրահավաք կնախաձեռնեն հանրաքվե անցկացնելու պահանջով։ Խնդիրն, ի վերջո, միայն այն չէ՝ Հայաստանը պիտի մտնի՞ Եվրասիական միություն, թե ոչ։ Խնդիրն այն է, թե ո՞վ պիտի ընդունի այդ որոշումը, ժողովո՞ւրդը, թե՞ Սերժ Սարգսյանը։ Իսկ եթե խնդիրն այսպես է դրված՝ Եվրասիական միության կողմնակիցներն ու հակառակորդները շատ հանգիստ կարող են համագործակցել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031