Գյումրիում գրեթե բոլորին է հայտնի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը: Այս բազմահարկը երկրաշարժի պատճառով դարձել է վթարային և գրեթե ամեն տարի կառավարության կողմից խոստումներ են հնչել այդ շենքն ընդգրկելու ամրացման ու վերանորոգման ծրագրերում:
Շենքի բնակիչների բողոքների հետքերով խնդրին պարբերաբար անդրադարձել են մարզային հեռուստատեսությունները: Սակայն, ի տարբերություն հարևանությամբ գտնվող բազմահարկերի, այս շենքն այդպես էլ չի ամրացվել, այն ներկայումս կիսով չափ բնակեցված է և կիսով չափ էլ կիսաքանդ վիճակում է: Ու որքան էլ մեզ համար զարմանալի էր, հանդիպեցինք բավականին հետաքրքրաշարժ դեպքի: Երկրաշարժի պատճառով անօթևան ընտանիքների են հատկացվել այս շենքի այլ բնակավայրեր տեղափոխված նախկին բնակիչների կողմից լքված կամ նորակառույց բնակարաններ ստացած նախկին բնակիչ անօթևան ընտանիքների բնակարանները: Դեռ 2000 թվականին այս կիսախարխուլ շենքում «բնակարանամուտ» է տոնել 72-ամյա միայնակ տարեց Հրանուշ Պողոսյանը:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: