Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը կարող է քննարկվել, բայց ոչ հիմա

Մայիս 30,2014 12:14

ՄԻՊ աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցի պատմելով, Մոսկվայում նախորդ տարի խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի գործով դատաքննության ընթացքում շարունակվում են տուժածների հարցաքննությունները:

«Այն տուժածները, որոնք դեռ չեն կարող մասնակցել դատաքննությանը՝ քննվում են նրանց գրավոր ցուցմունքները, որոնք արվել են նախաքննության փուլում: Փաստաբանները դեմ չեն այդ ընթացակարգին, միայն երկու խնդիր են բարձրացնում, որ գրավոր ընթացակարգով չհարցաքննվեն ոստիկանները, որոնք ներգրավված են այն գործով, որով Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ եւ այն վարորդը, որը վարել է ավտոբուսի հետեւից գնացող մեքենան»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց Երանուհի Թումանյանցը:

Նրա խոսքով, փաստաբանների կողմից Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտում դեռ չի արձանագրվել. «Հրաչյա Հարությունյանը ընդունել է իր մեղքը ու պատրաստ է օգնել նախաքննական մարմնին ու դատարանին: Ամիսը մեկ անգամ բժշկական զննություն է կատարվում: Նրա առողջական վիճակը լավ է, դժգոհություններ չկան»:
Հրաչյա Հարությունյանի աղջիկն էլ` Լիլիթ Հարությունյանն ասաց՝ դեռ տեղյակ չէ, թե տուժածների հարազատները ինչ փոխհատուցում են պահանջում, նա նաեւ տեղեկություններ չունի՝ այդ ֆինանսական փոխհատուցումը իրեն ընտանի՞քը, թե՞ ինչ-որ այլ կազմակերպություններ կտրամադրեն:

Լիլիթ Հարությունյանը պատմեց, որ հոր հետ կապը միայն փաստաբանի միջոցով է, հեռախոսով խոսելու հնարավորություն չեն ունեցել, բայց փաստաբանը վստահեցնում է՝ հայրը խնդիրներ չունի:

Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման խնդիրն էլ, ըստ Երանուհի Թումանյանցի, կարող է քննարկվել, երբ լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031