Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը՝ իրեն դալանում ծեծելու մասին հարցին. «Փորձեն թող». «Իրատես de facto»

Մայիս 30,2014 12:00

Հատված Հովհաննես Մանուկյանի (արդարադատության նախարար) հարցազրույցից:

– Ասում են՝ արդարադատության համակարգն ամենա-ամենակոռումպացվածն է:

– Փորձենք տարանջատել՝ արդարադատության և դատական համակարգերը, շատ հաճախ արդարադատության նախարարին մեղադրում են հենց դատական համակարգում տիրող իրավիճակի համար։

– – Գիտեք՝ Ձեր իրավանախորդ նախարարը բավականին էկզոտիկ պատմությունների մեջ էր հայտնվում անվերջ, նախ՝ նրան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ նախարար չլինեիք, Ձեզ դալանում կծեծեին… Ի՞նչ եք կարծում, Ձեզ դալանում կծեծե՞ն։

– Փորձեն թող։

– Քա՜ջ եք, ինչո՞ւ եք այդքան Ձեզ վրա վստահ։ Կարող են և «կրակել»։

– Քաջ չեմ, ուժերիս վրա վստահ եմ։

– Էն մյուս անգամ էլ արդարադատության նախարարն ընկավ պատմության մեջ՝ ըստ Մալխասյանցի բառարանի։

– Հրայր Թովմասյանի գործունեությունը չեմ գնահատում, նա իմ ընկերն է, ես հարգում եմ նրա մասնագիտական կարողություններն ու ունակությունները։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031