Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էմիլ Բուդաղյանը պնդում է, որ ճնշումներ են եղել կառավարությունից. «Իրատես de facto»

Մայիս 30,2014 11:41

Հատված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի հարցազրույցից:

– Պարոն Բուդաղյան, ինչո՞ւ քաղպքապետի թեկնածու, Ձեր որդու ընկեր Տիգրան Կարապետյանը վաղաժամ դուրս եկավ ընտրապայքարից։

– Ճնշում գործադրեցին, դուրս եկավ։

– Ձեր որդու վրա եղե՞լ են ճնշումներ։

– Բացարձակ։

– Իսկ եթե ճնշումների պատճառով դուրս էին գալու, ո՞րն էր, այդ դեպքում, առաջադրվելու նպատակը։

– Սկզբում էլ նախապատրաստված են եղել ճնշումներին, դրա համար էլ իմ տղան իր թեկնածությունը դրել էր, որ ընկերոջ վրա ճնշումներ չգործադրեն։ Երբ տղաս հանեց իր թեկնածությունը, Տիգրանին էլ ստիպեցին, որ հանի իր թեկնածությունը։

– Ովքե՞ր են ճնշումներ գործադրել։

– Կառավարությունը։

– Կոնկրետ ովքե՞ր։

– Դե՜, իմ ներկայությա՞մբ է եղել, որ իմանամ, թե ովքեր են։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031